Հոդվածներ
«Արմենիա Մարիոթ»-ում մեկնարկեց «Հարսանյաց ցուցահանդես-վաճառք 2015»-ը
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր մեկնարկեց ամենամյա «Հարսանյաց ցուցահանդես-վաճառք 2015»-ը, որին մասնակցում էին հարսանյաց և ծաղկի սրահներ, զարդերի, տորթերի ու դեկորատիվ ձևավորումներով զբաղվող ընկերություններ:
«Հարսանեկան ցուցահանդես-վաճառք 2015»-ը ոչ միայն հնարավորություն է տալիս հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող հարսանյաց ընկերություններին ներկայացնելու իրենց առաջարկներն ու նորությունները, այլև անհատներին՝ ապագա հարսնացուներին, փեսացուներին, զոքանչներին և հարսանեկան այս «շառավիղը» շարունակող այլ անձանց տեղեկանալ և օգտվել ծառայություններից՝ կազմակերպելով իրենց անմոռաց հարսանյաց հանդեսը:
Հարսանեկան ցուցահանդեսի այցելուները միայն իրենց հուզող և հետաքրքրող հարցերի պատասխանները չէ որ ստացան, այլև վայելեցին DJ Վակցինայի «երաժշտական ընկերակցությունը» և հարսանեկան խելահեղ ու ակտիվ մթնոլորտի մասնակիցը եղան:
Այս ցուցահանդեսի յուրօրինակ և հաճելի մթնոլորտով հագեցած օրվա մասնակիցը կարող եք լինել նաև Դուք, չէ՞ որ անմոռաց, շքեղ և հետաքրքիր լուծումներով հարսանեկան արարողությունը յուրաքանչյուրիս երազանքն է, իսկ «Հարսանյաց ցուցահանդես-վաճառք 2015»-ն՝ այդ երազանքների իրականացման սկիզբը:
Այսպիսով՝ «Հարսանյաց ցուցահանդես-վաճառք 2015»-ը կանցկացվի նաև մայիսի 17-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, ժամը 11:00-ից 18:00-ն: Մուտքն ազատ է:
Գլխավոր աջակից Wedding.am:
Լուսանկարը՝ PAN Photo-ի