Հոդվածներ
Ամուսնության տարեդարձերը` հետաքրքիր անվանումներով
Մարդիկ սովորաբար նշում են ամուսնության առաջին տարին և կլոր տարեդարձերը:
Սակայն կա մեկ նկատառում՝ ամուսնության յուրաքանչյուր տարի ունի իր խորհուրդը:
Այո, տարիներն անցնում են, իսկ ընտանեկան կյանքը հետաքրքիր և տաք հիշողություններով թարմացնելու համար մեզ օգնում են, այսպես կոչված, ամուսնության տարեդարձները:
Wedding.am-ը`վկայակոչելով apriorico.com-ին, ստորև ներկայացնում է տարիների անվանումները` ըստ իրենց խորհրդանիշների: Դրանցից շատերը նշելը, անշուշտ, հաճելի արարողություն կարող էր լինել:
Առաջին տարի - ցանցավոր հարսանիք
Երկրորդ տարի - թղթե հարսանիք
Երրորդ տարի - կաշվե հարսանիք
Չորրորդ տարի - մոմե հարսանիք
Հինգերորդ տարի - փայտե հարսանիք
Տասներորդ տարի - վարդե հարսանիք
Տասնհինգերորդ տարի - ապակյա հարսանիք
Քսաներորդ տարի - ճենապակյա հարսանիք
Քսանհինգերորդ տարի - արծաթե հարսանիք
Երեսուներորդ տարի - մարգարտե հարսանիք
Քառասուներորդ տարի - սուտակե հարսանիք
Հիսուներորդ տարի - ոսկե հարսանիք
Վաթսուներորդ տարի - ադամանդե հարսանիք
Վաթսունհինգերորդ - երկաթե հարսանիք