Հոդվածներ
Մեծանուն տղամարդկանց ստվերված, բայց հանճարեղ կանայք
Հանճարեղ տղամարդկանց կանայք հաճախ են դառնում հակասությունների, քննարկումների և կատաղի բանավեճերի առարկա: Նրանց մասին գրում են հոդվածներ, հուշեր և ատենախոսություններ:
Ոչ բոլորի, իհարկե, միայն նրանց մասին, ովքեր վառ և ուժեղ անհատականություններ են՝ ստվերված իրենց ամուսինների հանճարային հեղինակություններով: Հանճարների կանայք տարբեր են՝ նվիրյալներ, համախոհներ, իշխանատենչներ, սեփական տաղանդը հանուն սիրո զոհաբերողներ և այլն:
Պատմությունը շատ կանանց է առանձնացրել, ովքեր ավելին են եղել, քան նրաց համաշխարհային ճանաչում ունեցող և հեղինակություն վայելող ամուսինները:
Wedding.am-ը՝ վկայակոչելով Woman on Top-ին, ներկայացնում է աշխարհի մեծագույն և հանճարեղ տղամարդկանց կանանց, որոնց մասին մենք շատ քիչ բան գիտենք:
Ուինսթոն Չէրչիլ և Կլեմենտինա Չերչիլ
Մեծ Բրիտանիայի 1940-1945 և 1951-1955 թվականների վարչապետ, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուինսթոն Չերչիլն իր հոգևոր ուղեկցով՝ կնոջով, երբեք չի դադարել հիանալ: Իհարկե, զարմանալու չէ, քանի որ մեր առջև իմաստության, անձնազոհության ևս մեկ վառ օրինակ է , ով, ավելի քան 50 տարի, ոչ միայն չձանձրացրեց իր ամուսնուն, այլև նրա համար եղավ ինչպես օդ:
Չերչիլի հեղինակած արտահայտությունն ասում է ավելին. «Իմ ամուսնությունը կյանքի ամենաերջանիկ և ուրախ իրադարձությունն է»: Այս կինն ուներ հզոր բնույթ և ուժեղ անհատականության կրող էր, ով ստեղծված էր կանացի խորամանկությունների և նրբանկատությունների շնորհիվ հաշտվել լեգենդար ամուսնու վատ, անտանելի, երբեմն էլ նողկալի սովորությունների հետ: Կլեմենտինան այսպես է անկեղծացել՝ խոսելով կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին. «Մի ստիպեք տղամարդկանց համաձայնվել ձեզ հետ: Դուք կհասնեք ավելիին, եթե հանգիստ շարունակեք հաստատուն մնալ ձեր կարծիքներն արտահայտելիս, իսկ որոշ ժամանակ անց կտեսնեք, թե ինչպես է ձեր ամուսինը հանգում այն եզրակացությանը, որ դուք ճիշտ եք »: Այս կանոնով է շարժվել իմաստուն կինը ողջ կյանքի ընթացքում:
Ամեդեո Մոդիլիանի և Ժաննա Էբյուտեն
Իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ամենաճանաչված նկարիչներից մեկը՝ Մոդիլիանին, իր մուսայի և ոչ պաշտոնական կնոջ՝ Ժաննա Էբյուտեյի հետ ծանոթացել է, երբ աղջիկը 22 տարեկան էր: Մոդելյանին հիացած էր սևահեր և յուրօրինակ դիմագծեր ունեցող այս աղջկա գեղեցկությամբ: Ժաննային դիմանկարների շնորհիվ է, որ Մոդելիանին ստանում է մեծ հեղինակությունը: 1918 թվականի նոյեմբերի 29-ին ծնվում է նրանց աղջիկը, ում նույնպես անվանում են Ժաննա, որից երկու տարի անց նկարչի կինը սպասում է իր երկրորդ երեխային, ինչն էլ իրենց հարաբերությունները պաշտոնական դարձնելու մտքեր է տալիս նկարչին:
Հարկ է նշել, որ Մոդելիանիի ստեղծագործական անկումներն ու վերելքները, իրենց ողջ ծանրությամբ, կրել է այս յուրօրինակ գեղեցկուհին: Մոդիլիանիի լավագույն նկարը Ժաննայի դիմանկարն է, որը նա նկարել է մահվանից մեկ տարի առաջ: Մոդիլիանին, տեսնելով սիրելի կնոջ նկարի հաջողությունը, ստեղծում է Ժանննայի դիմանկարի ողջ հավաքածուն, հասցնելով դրանց թիվը մեկ տասնյակի: Նշենք, որ Ժաննան նունպես տաղանդավոր նկարիչ էր: Սակայն Մոդիլիանին ուներ թույլ առողջություն՝ հաճախ հիվանդանում էր թոքաբորբով, իսկ 35 տարեկան հասակում մահանում է թոքախտից, որից մի քանի օր անց իրեն պատուհանից ցած է նետում սիրելի ամուսնու նվիրյալը՝ Ժաննան:
Պաբլո Պիկասո և Օլգա Խոխլովա
Իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ Պիկասոն 1918 թվականի ամռանը ամուսնանում է բալերինա Օլգա Խոխլովայի հետ։ Խոխլովան Պիկասոյին հանճարը հանրային դարձնելու խթանը դարձավ՝ ներկայացնելով նրան բարձր հասարակությանը։ Պաշտոնական ճաշկերույթները և բարձր հասարակությանը բնորոշ նրբությունները ներթափանցեցին Պիկասոյի կյանք։ Չնայած նրան, որ Պիկասոն հաճախ էր բողոքում բարձրաշխարհիկ կյանքից, սակայն չպետք է մոռանալ, որ հենց Օլագայի շրջապատի և նվիրվածության շնորիհիվ Պիկասոն հասավ ստեղծագործական շատ հաջողությունների:
Բայց, ցավոք, փաստ էր նաև այն, որ Խոխլովայի պատշաճ դիրքը հասարակության մեջ հակասում էր Պիկասոյի բոհեմական կյանքին, և նրանք ապրում էին մշտական կոնֆլիկտների մեջ։ 1927 թվականին Պիկասոն հանդիպում է 17-ամյա Մարի-Թերեզ Վոլտերին և գաղտնի սիրավեպ ունենում նրա հետ։ Պիկասոյի ամուսնությունը Խոխլովայի հետ շուտով ավարտվում է բաժանմամբ, բայց ոչ ամուսնալուծությամբ, քանի որ ամուսնալուծության դեպքում ֆրանսիական դատարանը Պիկասոյից պահանջում էր, որ նա կիսի իր ունեցվածքը։ Իսկ Պիկասոն դա չէր ցանկանում։ Նրանք մնացին ամուսնացած մինչև 1955 թվականը, երբ մահացավ Խոխլովան։