Հոդվածներ
2015-ի ամենաթեժ և համարձակ հարսանյաց զգեստները
Դասական փարթամ հարսանյաց զգեստներն այսօր էլ ժամանակակից հարսնացուների ամենատարածված ընտրությունն են համարվում, բայց համարձակ և սեքսուալ հարսանյաց զգեստները բացահայտ կերպով գրոհել են հարսանյաց պահպանողական նորաձևության ոլորտ:
Ակնհայտ է, որ հոլիվուդյան աստղերի օրինակը դարձավ շատ վարակիչ. կարմիր գորգի վրա այժմ ավելի հաճախ կարող ես նկատել աստղերին, ովքեր հարսանյաց զգեստներ հիշեցնող թափանցիկ և լայն բացվածք ունեցող շքեղ «դիզայներական գլուխգործոցներ» են կրում:
Այսօր համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներների հավաքածուները համալրվել են համարձակ հարսանյաց զգեստներով (օրինակ՝ հեղինակավորն Zuhair Murad-ի և հայտնի «Reem Acra» բրենդի հարսանեկան նոր հավաքածուները):
Հնարավոր է, որ տարիներ առաջ այս հարսանյաց զգեստները ձեր հյուրերի շրջանում կառաջացնեին զարմացական վերաբերմունք, որի արդյունքում էլ քննադատությունների մեծ ալիք կբարձրանար, բայց ժամանակները փոխվել են, և Դուք կարող եք իրականություն դարձնել ցանկացած չարաճճի գաղափար:
Wedding.am-ը ներկայանցում է համաշխարհային բրենդերի 2015 թվականի ամենաթեժ և համարձակ ամառային հարսանյաց զգեստները՝ նախատեսված կրքոտ և սեքսուալ հարսնացուների համար: