Հոդվածներ
Մանրամասներ հայտնի ոճաբան Գոհար Ավետիսյանի՝ օրեր անց սպասվող հարսանիքի և սիրո պատմության մասին. ֆոտոշարք
Ընդամենը 6 օր հետո Երևանում կկայանա հռչակավոր ոճաբան Գոհար Ավետիսյանի հարսանիքը: Մոսկվայաբնակ դիմահարդարը իր ընտրյալի հետ արդեն ժամանել է Հայաստան՝ պատրաստվելու կյանքի ամենակարևոր օրվան: Իսկ մինչ այդ, եկեք Wedding.am-ի հետ ամփոփենք այն ամենը, ինչ գիտենք այս զույգի և սպասվող հարսանիքի մասին:
Եվ այսպես...
Գոհարը իր ընտրյալի հետ ծանոթացել է ամիսներ առաջ: Վահիկը (Գոհարի ապագա ամուսինը) իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել մի շատ խորհրդանշական օր՝ սեպտեմբերի 1-ին՝ այն նույն օրը, երբ Գոհարը ժամանում էր Հայաստան: Հենց այդ ժամանակ էլ Գոհարի երկրպագուները իմացան սիրելի ոճաբանի կյանքում նոր էջ բացվելու մասին:
Թեև Գոհարը դեռևս չէր շտապում հրապարակել սիրելիի լուսանկարը, սակայն ուշադիր երկրպագուներին հաջողվեց գտնել և բացահայտել այն ՙՙպանդային՚՚ , ում հաջողվել էր գերել հայտնի ոճաբանին և նրանից ստանալ բաղձալի ՙՙԱյո՚՚-ն:
Եվ ահա, ամուսնության առաջարկ ստանալուց մեկ ամիս անց տեղի ունեցավ այս գեղեցիկ զույգի նշանադրությունը: Ռուստանաբնակ հայ գործարարի և ոճաբանի նշանադրությունը տեղի ունեցավ նեղ ընտանեկան միջավայրում:
Ինչպես իր ինտագրամյան էջում գրել էր Վահիկը՝ ինքը այդ օրվան պատրաստվել է ավելի քան երեք տարի (հիշեցնենք, որ մինչ Վահիկը Գոհարը նշանված է եղել, սակայն իրադարձությունները ընթացքի պատճառով, նա նշանը ետ է տվել) և հանրության առջև խոստացավ Գոհարին դարձնել ամենաերջանիկը:
Դե իհարկե, նշանադրությանը պետք է հաջորդեր հարսանիքին նախապատրաստությունը: Գոհարը սկսեց պարբերաբար իր էջում կիսվել իր կյանքի ամենակարևոր օրվա նախապատրաստական աշխատանքների լուսանկարներով:
Հարսանեկան զգեստը, որը, թերևս, յուրաքանչյուր հարսանիքի ամենակարևոր ՙՙհյուրն է՚՚, կարվելու է անհատական պատվերով՝ Ռուսաստանում ոչ պակաս հայտնի հայ դիզայների կողմից, իսկ կոշիկները Dolce Gabbana ապրանքանիշի են:
Դե ինչ, մնում է սպասել, և արդեն ենթադրել, թե որքան գեղեցիկ հարսիկ կլինի հայտնի հայուհին, ում վրձինը մեկ անգամ չէ, որ հազարավոր հարսիկների շքեղ տեսքով ուղեկցել է դեպի նոր կյանք:
Իսկ Գոհարին և Վահիկին Wedding.am-ը մաղթում է անսպառ երջանկություն և սեր: