Հոդվածներ
Գեղեցիկ, բայց ոչ թանկարժեք հարսանիքների փոքրիկ գաղտնիքերը
Ցանկացած դասական հարսանեկան արարողություն կարող է վերածվել անսովոր միջոցառման, եթե դուք այդ ամենին մոտենաք որպես բացառիկ «արտադրանքի» և չկենտրոնանաք ստանդարտ լուծումների և աստղաբաշխական թվերով գումարների վրա:
Wedding.am-ը՝ վկայակոչելով ЕlleWedding-ին, ներկայացնում է գեղեցիկ, բայց ոչ թանկարժեք հարսանյաց արարողությունների փոքրիկ գաղտնիքերը:
Հարսանիք GRAND BUDAPEST HOTEL -ի ոճով. անհարժեշտ պարագաները՝ ֆիլմ, «մտքի ճանապարհորդություն», հատուկ մթնոլորտ և կինո-պատկերացում
Ամերիկացի կինոռեժիսոր Ուես Անդերսոնի ֆիլմերը նման են արկղիկի՝ լցոնված աչքի համար հաճելի մանրուքներով, որոնց ցանկանում ես շոշափել և ուսումնասիրել: Ձեր հարսանիքին ընդամենը մի քանի նմանատիպ գաղափարներն ու այս ոճով դիզայներական աշխատանքերը կստեղծեն հարսանեկան անկրկնելի և հեքիաթային մթնոլորտ, որի մասին միջոցառման ներկաները դեռ երկար և ջերմ տրամադրություններով կհիշեն:
Հեքիաթային հարսանիք. անհրաժեշտ պարագաները՝ բնություն, հեքիաթ, լեգենդներ, կախարդանք
Այս ոճով հարսանեկան արարողությունը կազմակերպեք քաղաքից դուրս գտնվող որևէ առանձնատանը: Ձեր ամուսնությունը գրանցելու համար հրավիրեք Մատանիների տիրակալին կամ հրաշագործող փերու, ով, ըստ իռլանդական ավանդույթի, ամուսնական մատանիները կհանձնի զամբյուղից: Այս ոճի հարսանյաց արարողությանը հարիր չէ ճոխությունը, Ձեզ պետք են ընդամենը բարձե նստատեղեր, մանկական գունեղ սեղաններ, խարույկ, փուչիկներ, բարեհարմար մթնոլորտ, մոմեր և հեքիաթներ ու առասպելներ պատմող զրուցակիցներ:
Հնաոճ հարսանիք. անհրաժեշտ պարագաները՝ հնություն, տատիկի պահարան
Այս հարսանիքի համար անհրաժեշտ պարագաները պետք է լինեն հին: Օրինակ՝ հնաոճ ճամպրուկներ, պատեֆոններ, ակորդեոն, դեղնած էջերով գրքեր, ձեռագիր նամակներ և ժամանակակից կյանքում արդեն չկիրառվող ամեն ինչ, ինչպես նաև լուսանկարներ, իհարկե, սև և սպիտակ:
TRASH ոճով հարսանյաց արարողություն. անհրաժեշտ պարագաները՝ էքստրիմ, հումորի զգացողություն
Սա այն տարբերակն է, երբ կրեատիվ մտածելակերպը սահմաններ պետք է չճանաչի: Ձեզ թույլ տվեք կյանքի կոչել ամենախենթ գաղափարները: Հարսանյաց զգեստի հետ համատեղեք նավաստու կամ սպորտային կոշիկներ, «ԶԱԳՍ» գնացեք տանկով, օրորոցով փեսացուին բարձրացրեք մարդաշատ որևէ շինության տանիքին և նվագախմբի օժանդակությամբ շնորհավորեք նրան, որ հենց Դուք եք դառնալու նրա կինը: Հնարավոր է՝ շատերը բացականչեն, թե այս ինչ հիմարություններ եք կազմակերպել, բայց չէ՞ որ ձեր նպատակն էլ նման անմոռաց օրվա կազմակերպումն էր: