Հոդվածներ
Նորություններ
Այս հարսանիքին հրավիրված է քաղաքական ողջ էլիտան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առաջիկայում կկայանա մեկ էլիտար հարսանիք եւս: Մեր տեղեկություններով, հունիսի 20-ին Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքն է:
Միջոցառումը կկայանա Ծաղկաձորի «Golden palace» ռեստորանային համալիրում: Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկա կլինեն պաշտոնյաներ օրենսդիր, գործադիր մարմնից, ուժային կառույցներից:
Այստեղ են ասել՝ քեֆ անողին քեֆ չի պակսի․ հայ պաշտոնյաները հարսանիքներից աչք չեն բացում:
Նշենք, որ հունիսի 7-ին կայացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու հարսանիքը՝ քաղաքական էլիտայի մասնակցությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում