Հոդվածներ
Նորություններ
Դուբայի 8-րդ հրաշալիքը` նորապսակների համար
Դուբայն Արաբական Միացյալ Էմիրությունների ամենագեղեցիկ և շքեղ քաղաքներից մեկն է համարվում, որը հայտնի է իր ճոխ և յուրօրինակ հյուրանոցային համալիրներով, երկնաքերերով և տեսարժան վայրերով:
Այստեղ են հիմնականում իրենց մեղրամիսը ծրագրում անցկացնել նորապսակները: Այժմ քաղաքն ունի ոչ միայն սիրահար զույգերին, այլև բոլոր զբոսաշրջիկներին զարմացնելու նոր միջոց` հիասքանչ ծաղկային պարտեզ, որը կարելի է համարել աշխարհի 8-րդ հրաշալիքը:
Այս պարտեզը խորհրդանշում է սիրահարների և նորապսակների զգացմունքները, որոնք ամեն կերպ պետք է թարմ և գեցեցիկ պահվեն, ինչպես որ այս վառ, գունեղ և հիանալի այգին է:
Wedding.am-ն առաջարկում է զբոսնել այս պարտեզով` ներկայացնելով Ձեզ հեքիաթային և յուրօրինակ գեղեցկություն ունեցող այս այգու հետաքրքիր անկյունները: