Հոդվածներ
Կինն իր հարսանյաց արարողությանը ժամանել է դագաղով
Հրասանյաց արարողությունների ժամանակ իրականացվող խենթություններնն ու տարօրինակ կատակներն արդեն, կարծես թե, սովորական բնույթ են կրում, բայց, այնուամենայնիվ, գտնվում են մարդիկ, որոնց արարքներն այսօր էլ զարմանք և տարօրինակ զգացողություններ են աաջացնում:
Ստորև ներկայացնում ենք բրիտանացի զույգի հարսանյաց արարողության տարօրինակ պատրաստությունները:
Մեծ Բրիտանիայում 58-ամյա բնակչուհի Ջենիֆեր Բաքլեֆը որոշել էր իր հարսանեկան միջոցառմանը ներկա գտնվող հյուրերին ապշեցնել կամ, ավելի ճիշտ, «սարսափեցնել»՝ հարսանեկան արարողությանը ժամանելով դագաղի մեջ պառկած:
Այս մասին հայտնում է Wedding.am-ը՝ վկայակոչելով բրիտանկան «The Mirror» ամսագրին:
Բակլեֆը պատմում է, որ այս գաղտնիքն երկար ժամանակ ոչ ոքի չի հայտնել, սակայն որոշ ժամանակ անց որոշել էր այս գաղափարի մասին տեղյակ պահել նաև փեսացուին, վերջինս, չանայած մեծ զարմանքի, իր համաձայնությունն է տվել:
Խենթ հարսնացուն կարծում է, որ այս չար կատակն իսկապես ստացված է եղել, քանի որ հյուրերնն ու հարազատները սարսափել են` տեսնելով նրան դագաղի մեջ:
Նշենք, որ հարսնացուն եկար տարիներ աշխատել է թաղման բյուրոյում, ինչն էլ, փաստորեն, խթան է հանդիսացել հարսնայաց արարողությանը նման տարօրինակ կերպով ներկայանալու համար: