Հոդվածներ
Հայաստան է ժամանում ամենացանկալի փեսացուն՝ ֆուտբոլային գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն
Այսօր՝ 18:30 րոպեին, Հայաստան է ժամանելու Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը՝ իր առաջատար հարձակվող՝ Կրիշտիանու Ռոնալդոյի գլխավորությամբ, ով նաև իր հավաքականի ավագն է:
Հայաստանում ՝ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, հունիսի 13-ին՝ ժամը 20:00 –ին տեղի կունենա Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների պատասխան խաղի հանդիպումը:
Չմոռանանք, որ անցած տարի նոյեմբերին՝ Պորտուգալիայում Հայաստանի հավաքականը 0-1 հաշվով պարտություն է կրել Պորտուգալիայի հավաքականի կողմից՝. Կրիշտիանու Ռոնալդուի գեղեցիկ գոլի շնորհիվ:
Շատերը սպասում են այս հանդիպմանը, որպեսզի հանդիպեն իրենց ֆուտբոլային կուռքին, ով ոչ միայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, այլ նաև աթլետիկ կազմվածքով գեղեցկադեմ մոդել, ով երկրագնդի սրտակերների շարքն է համալրում և հաճախ գլխավորում ցանկալի փեսացու անվանակարգը:
Պետք է նաև նշենք, որ Ռոնալդուն ունի իր սեփական բրենդը, զբաղվում է տարբեր բարեգործական ներդրումներով՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման, բնական աղետներից տուժող երկրներին, ինչպես, օրինակ, վերջերս Նեպալի երկրաշարժից տուժած ժողովրդի համար նա նվիրաբերել է 7 միլիոն եվրո:
Իհարկե լինելով հայ՝ գնալու ենք երկրպագելու մեր ազգային հավաքականին, բայց նաև չենք կարող չարտահայտել և թաքցնել մեր հիացմունքը ֆուտբոլային լեգենդի նկատմամբ, ով իրոք արժանի է երկրպագության՝ իր գեղեցիկ և նմանը չունեցող խաղի համար:
Ազգությամբ ռուս մոդել Իրինա Շեյքի հետ միասին 5 տարի շարունակ լինելուց հետո, նրանք պաշտոնապես բաժանվեցին և այժմ Կրիշտիանուի սիրտը պաշտոնապես ազատ է, չնայած որ լուրեր են պտտվում համացանցում, թե իբր Ռոնալդուն նոր ընկերուհի ունի՝ իտալացի մոդել և դերասանուհի՝ Ալեսսիա Տեդեսկին, ով ներկա է գտնվել «Ռեալ» - «Յուվե» հանդիպմանը: Բացի այդ Ռոնալդուն Իսպանիայի առաջնության վերջին տուրում, մոդելին հրավիրել էր Վիպ օթյակ՝ խաղին հետևելու համար: