Հոդվածներ
4-ամյա աղջիկն իր արարքով ցնցել է հարսանյաց արարողության ներկաներին
Wedding.am-ը ներկայացնում է հարսանյաց արարողության մասին հետաքրքիր և զվարճալի պատմություն:
Միանշանակ կարել է ասել, որ 4-ամյա Անդերսոնը չի կաշկանդվում իր գացմուքներն արտահայտելուց:
ԱՄՆ Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքում ամուսնացավ այս համարձակ աղջնակի մայրը:
Այս կարևոր արարողության ընթացքում փոքրիկ աղջկան վստահվել էր հարսանիքի ընթացքում վարդերով լի ծաղկեզամբյուղը բռնելու դերը:
Սակայն, հարսանիքի ժամանակ փոքրիկ Անդերսոնը զարմացրել է ներկաներին` անսպասելի կերպով համբուրելով հարսանեկան մատանիները պահպանող համակրելի տղային:
«Լուսանկարելու համար ես հավաքեցի հարսանյաց հանդեսի ներկաներին, իսկ հարսնացուին ու փեսացուին խնդրեցի համբուրվել, բայց քանի որ Անդերսոնն որոշել էր, որ այդ օրվա միակ հարսնացուն ինքն է, մտածեց, որ դիմում եմ իրեն և արագ համբուրեց մատանիները պահպանող տղային: Այդ համբույրն իսկապես դարձավ երեկույթի անմոռանալի պահերից մեկը, բոլորը ծիծաղում էին լացելու աստիճան»,- պատմում է հարսանիքի լուսանկարիչ Լեա Բուլարդը:
Ըստ Լեայի՝ փոքրիկ հարսնացուի արարքը դարձավ օրվա ամենատպավորիչ և անմոռանալի իրադարձությունը:
«Ես իսկապես պաշտում եմ իմ աշխատանքը, քանի որ այն թույլ է տալիս անմահացնել կյանքի ամենաերջանիկ և անկրկնելի պահերը»,-անկեղծանում է լուսանկարիչը: