Հոդվածներ
Էքսկլյուզիվ. Վիտամինի Չարենցը ամուսնալուծվել է. ում հետ է հանդիպում դերասանը (ֆոտո)
Թեև հայ հայտնիները շատ հաճախ նախընտրում են բոլորից գաղտնի պահել իրենց անձնական կյանքի մանրամասները, սակայն համացանցային դարում բոլորից ծածուկ մնալը այնքան էլ հեշտ չէ՝ հատկապես, որ ուշադիր երկրպագուները ուշի-ուշով հետևում են իրենց սիրելի աստղի էջերին՝ նրանց մասին նույնիսկ փոքրիկ նորություն իմանալու համար: Այդպես ուշադիր երկրպագուներից մեկը Wedding.am-ին բացահայտեց Վիտամինի Չարենցի՝ նույն ինքը Կարեն Սահակյանի կյանքում տեղի ունեցած բավականաչափ հետաքրքիր նորությունները:
Պարզվում է 2014 թվականի ամռանը գերմանաբնակ Աննա Զաֆարյանի հետ ամուսնացած Կարեն Սահակյանը ամուսնալուծվել է:
Հայտնի շոումենից և հումորիստից բավականին երկար ժամանակահատված է՝ ինչ նորություններ չկան, և ահա, Wedding.am-ին դիմած երկրպագուները, անհանգստանալով, փորձել են նրա սոցցանցի էջերից նորություն քաղել և պարզել են, որ Չարենցի կյանքում փոփոխություններ կան:
2015 թվականի ամռանից Կարենը հանդիպում է երևանյան ռեստորաններից մեկում երգչուհի աշխատող Ալյա Սեդրակյանի հետ: Այդ մասին են վկայում ոչ միայն հումորիստի և երգչուհու համատեղ լուսանկարները, այլև սոցցանցում կարգավիճակի փոփոխությունը, որտեղ նշվում է, որ նրանք հանդիպում են:
Ինչպես կարելի է հասկանալ զույգի լուսանկարներից և նրանց մեկնաբանություններից՝ Կարենն ու Ալյան բավականին երջանիկ են, և ինչպես Կարենն է նշել «paycar apagan koxqs nstac a))»:
Wedding.am-ը զույգին նույնպես մաղթում է երջանկություն և անսպառ սեր և սպասում հարսանեկան լուսանկարների :)