Հոդվածներ
5 պատճառ այն մասին, թե ինչու դեռ ամուսնանալու ժամանակը չէ
Սերը համարվում է երջանկության և ուրախության հիմքը: Ըստ բնության չգրված օրենքների` բոլորն էլ ցանկանում են սիրել և լինել սիրված:
Երբ մենք սիրված չենք` դժգոհություն ենք ցուցաբերում ամեն հարցի շուրջ, սկսվում է դեպրեսիայի, անհանգստության ու դյուրագրգռության շրջան: Եթե Ձեր ամուսնության մեջ սերն է հանդիսանում որպես հիմք, ուրեմն Դուք այն երջանիկներից եք, ում նույնպես բախտ է վիճակվել զգալ հանգիստ և ներդաշնակ ընտանեկան կյանքի բերկրանքը:
Ամուսնանալու մասին կայացրած Ձեր որոշումը հիմնովին կփոխի կյանքի և երջանկության մասին ունեցած Ձեր պատկերացումները, իհարկե, հիմնականում դրական առումով, բայց եթե կասկածի տակ եք դնում նրա հետ ամուսնանալու որոշումը, ուստի պետք է ուշադրություն դարձնենք այս 5 պատճառներին, որոնց առկայության դեպքում սիրելիի հետ ամուսնանալն այդքան էլ լավ միտք չի լինի:
Wedding.am-ը` վկայակոչելով Psychologytoday.com-ին, Ձեզ է ներկայացնում այն 5 գլխավոր պատճառները, որոնք որպես «խթան» կարող են հանդիսանալ ամուսնանալու որոշումը չեղարկելու համար:
1. Դուք դեռ նոր եք սկսել հանդիպել
Հիմնականում սիրելիի հետ շփման առաջին փուլում Ձեզ կառավարում են ավելի շատ զգացմունքերը, քան բանականությունը, ուստի այդքան էլ տրամաբանական չէ, որ զգացմունքների բուռն, բայց ոչ հաստատուն շրջանում իրականացնեք այդ ամուսնությունը:
2. Դուք շատ երիտասարդ եք կամ շատ ծեր
Ամուսնության տարիքի հետ կապված պատկերացումները տարբեր ազգերի մոտ յուրովի են: Ամուսնանալու համար հատուկ և հստակ տարիքային օրենքներ չկան, պարզապես, եթե երիտասարդ եք` փորձեք կյանքում ուենալ որոշ ձեռքբերումներ, հաստատվել և կայանալ որպես անհատ, այնուհետև ամուսնանալ, իսկ կայացած մարդիկ հիանալի գիտեն, որ ծեր տարիքում ամուսնություն կազմելն այդքան էլ երանելի տարբերակ չէ:
3. Դուք անչափ գրավիչ եք
Եթե հարաբերությունների ընթացքում Դուք ամենից շատ ժամանակ եք տրամադրում արտաքինին և այն դարձնում եք բոլոր երևույթների հիմքը, ապա չպետք է մոռանաք, որ ժամանակի ընթացքում տղամադրիկ չաղանում են, կանայք ունենում են երեխաներ, որը թողնում է որոշակի հետևանքներ նրաց կազմվածքի վրա: Ինչևէ, փորձեք առաջին հեթին փոխել Ձեր մտածելակերպն ու կյանքի նկատմամբ ունեցած մոտեցուները, նոր սկսեք մտածել լուրջ հարաբերությունների և ամուսնության մասին:
4. Դուք չունեք մասնագիտություն կամ մասնագիտական ձեռքբերումներ
Եթե Դուք սպասում եք, որպեսզի ունենաք իդեալական, չհոգնեցնող կամ էլ չափազանց հաճելի աշխատանք, ուրեմն ամուսնությունն ու երեխաները Ձեր համար չեն, այնուամենայնիվ, գոնե այս ժամանակաշրջանում: Ուղղակի մի մոռացեք, որ կյանքում դժվարությունները չհաղթահարելու «կարողությունը» կբթացնի Ձեզ և այդպես էլ կմնաք և առանց իդեալական աշխատանիքի, և առանց ընտանիքի:
5. Հանուն հարևանների և շրջապատի
Ամուսնությունն ավելի լուրջ գործընթաց է, քան բամբասանքներն ու որոշ մարդկանց կարծիքները. դա կյանքի ամենալուրջ որոշումներից մեկն է, որին պետք է հնարավորինս լուրջ և պատասխանատվությամբ մոտենալ: Այնպես որ, զրոյացնում ենք ուշադրությունը աննրբանակատ հարևաների նկատամամբ և փորձում մեր երջանկությունը գտնել իրական արժեքների շրջանակներում: