Հոդվածներ
Ամուսնանալու ցանկությունները «ոչնչացնող» 20 լուսանկար
Հարսանեկան արարողությունն ամենասպասված տոներից մեկն է յուրաքանչյուր մարդու համար: Սակայն, եթե այս արարողության կազմակերպչական աշխատանքներին տրամադրում ես բավական երկար ժամանակ, ապա այդ աշխատանքի արդյունքը մի քանի ժամում իր տրամաբանական ավարտն է կնքում:
Այս հիշարժան արարողությունը հավերժական դարձնելու համար մեզ անհրաժեշտ է դարի ամենակարևոր գյուտերից մեկը` լուսանկարչական ապարատը, որը կանմահացնի այդ անմոռանալի օրը:
Այսօր լուսանկարչական ոլորտը մեծ զարգացում է ապրում, և հատկապես հարսանեկան արարողությունների ժամանակ մարդիկ փնտրում եմ հմուտ և կրեատիվ լուսանկարիչների, սակայն երբեմն նրանց պատկերացումները սխալ ուղղություններ են ստանում և անցնում սահմանները, որի արդյունքն այնքան էլ մխիթարական չէ:
Wedding.am-ը ներկայացնում է այն հարսանեկան լուսանկարները, որոնք դիտելիս ոչ թե ցանկություն է առաջանում ամուսնանալու, այլ ընդհակառակը` «չամուսնանալու»: