Հոդվածներ
«Lukoil» ընկերության տիրոջ դստեր հեքիաթային շքեղ հարսանիքը
24-ամյա Եկատիրինա Ֆեդունը` Ռուսաստանը, ինչու ոչ, ամբողջ աշխարհի ամենացանկալի հարսնացուներից մեկը «այո» է ասել իր բոյֆրենդին` «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մենեջեր Յուհան Գերասկինին: Զույգի հեքիաթային հարսանիքը անցել է Ստամբուլում:
«Lukoil» ընկերության համասեփականատիրոջ և «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի տիրոջ աղջիկը առանց անգամ կասկածի իր համաձայնություն է տվել հրաժարվելու «միլիարդների հարսնացու» տիտղոսից:Հարսանիքը անցել է Բոսֆորի ափին` Ստամբուլի լավագույն հյուրանոցներից մեկում: Զույգին շնորհավորելու էին եկել ռուսական և համաշխարհային շոուբիզնեսի ամենահայտնի աստղերը: Հարսնացուն երեկույթի համար ընտրել էր միանգամից երկու զգեստ` Zuhair Murad և Elie Saab Couture նորաձևության տներից, իսկ կոշիկը հատուկ նրա պատվերով կարվել էր Christian Louboutin հռչակավոր դիզայների կողմից: