Հոդվածներ
Քրիստինա Օրբակայտեն տոնել է ամուսնության 10-ամյակը (լուսանկարներ)
Ռուսական շոուբիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը օրերս տոնեց անագե հարսանիքը: Քրիստինա Օրբակայտեն և Միխայիլ Զեմցովը ծանոթացել են ուղիղ 11 տարի առաջ՝ Մայամիի ամենահայտնի ռեստորաններից մեկում, որտեղ Քրիստինայի ապագա ամուսինը նշում էր տարեդարձը, այդ պատճառով իր շատ հարցազրույցներում Քրիստինան իրեն ներկայացնում է որպես ամուսնու լավագույն նվեր:
Համատեղ ընտանեկան կյանքում զույգը հասցրել է ունենալ մեկ դուստր: Կլավդիան շուտով կդառնա երեք տարեկան:
Քրիստինայի և Միխայիլի խոսքով՝ իրենց հարսանիքը իսկական գտածո է, քանի որ իրենք չեն դադարում լրացնել և սիրել միմյանց:
Սա Պրիմադոննայի դստեր երրորդ ամուսնությունն է:
Առաջին անգամ նա ամուսնացել է հայտնի երգիչ Վլադիմիր Պրեսնյակովի հետ, որից ունեցել է մեկ որդի՝ Նիկիտան:
Երկորդ անգամ նա ամուսնացավ բիզնեսմեն Ռուսլան Բայսարովի հետ, ում կրկին որդի պարգևեց՝ Դենին:
Պետք է նշել, որ Քրիստինայի ներկայիս ամուսինը լավ լեզու է գտել իր կնոջ զավակների հետ: