Հոդվածներ
Փարիզի Բարձր նորաձևության շաբաթվա լավագույն հարսանյաց զգեստները
Փարիզում Բարձր նորաձևության շաբաթը իր տրամաբանական ավարտն ունեցով՝ թողնելով ոճային միտումներով հետաքրքրվող հասարակությանը դիզայներական հետաքրքիր և գունեղ ցուցադրությունների մասին վառ հիշողություններ:
Ճոխությունների, զգեստային նորամուծությունների մայրաքաղաք Փարիզում այս օրերին իրենց աշխատանքները ներկայացրին աշխարհի տարբեր երկրների աշխարհահռչակ դիզայներական տները։
Ի ուրախություն մեզ, նույնօրինակ սպիտակ հարսանեկան զգեստների ժամանակն անցել է: Այժմ հարսնացուները փորձում են ընտրել յուրահատուկ լուծումներով հարսանյաց զգեստներ:
Բարձր նորաձևության շաբաթվա ընթացքումն ներկայացվեցին նաև նոր և հետաքրքիր միտումներով հարսանյաց զգեստներ:
Wedding.am-ը՝ վկայակոչելով Woman's Day.com-ին, ներկայացնում է Փարիզում Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրված հարսանեկան շեղք զգեստների ֆոտոշարքը: