Հոդվածներ
Ամուսնություն. լավագույն ասույթները` դասականների կողմից
Wedding.am-ը ներկայացնում է համաշխարհային դասականների կողմից թևավոր խոսքեր դարձած արտահայտությունները, որոնք ներկայացնում են ամուսնական կյանքի դրական, բացասական և փիլիսոփայական կողմերը:
Ամուսնանաս, թե չամուսնանաս, միևնույն է, երկու դեպքում էլ փոշմանելու ես:
Ամուսնացիր, ինչ էլ որ լինի: Եթե լավ կին հանդիպի, ուրեն դա կլինի բացառություն, իսկ եթե վատ կին`կդառնաս փիլիսոփա:
Սոկրատես
Բոլոր հարսանիքները նման են միմյանց, բայց յուրաքանչյուր ամուսնալուծություն և բաժանություն հետաքրքիր է յուրովի:
Ուիլ Ռոջերս
Գիտե՞ք ամուսնության և ամուսնալուծության տարբերությունը: Հարսանիքը նշում են միայն մեկ անգամ, իսկ ամուսնալուծությունն ամեն օր:
Ֆրեդերիկ Բեգբեդեր
Լավ կնոջ հետ ամուսնությունը նման է ալեկոծության մեջ գտնվող նավահանգստի, իսկ վատի հետ՝ ալեկոծություն է նավահանգստում:
Ջ. Պտիտսեն
Ախ, եթե միայն հնարավոր լինել ամուսնական ճանապարհորդությունն իրականացնել միայնակ:
Ժյուլ Ռենար
Թե ինչ են անում դրախտում, մենք չգիտենք, բայց հաստատ գիտենք թե ինչ չեն անում` այնտեղ չեն ամուսնանում:
Ջոնաթան Սվիֆթ
Գեղեցիկ կնոջ ամուսինը գտնվում է մշտական տագնապի և խուճապի մեջ:
Ի. Սայկակո