Հոդվածներ
Հարաբերություններ
Լուսինե Թովմասյանի հրաշք փոքրիկը, ում նայելիս ակամայից ջերմությամբ և ժպիտով ես լցվում
2014-ի դեկտեմբերի 27-ին լույս աշխարհ եկավ «Միսս Հայաստան 2003» և «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի առաջնեկը` Արիանան: Ի տարբերություն շատ աստղային մայրիկների` գեղեցկուհի Լուսինեն գաղտնի չի պահում իր հրաշք փոքրիկին իր երկրպագուներից և պարբերաբար հրապարակում է նրա լուսանկարները և նրա փոքրիկ «արկածներից» տեսանյութեր: Այս լուսավոր փոքրիկին նայելիս օրդ իսկապես լցվում է ժպիտով և բարձր տրամադրությամբ: Wedding.am-ը ներկայացնում է փոքրիկ Արիանայի ֆոտոշարքը, ով միգուցե, ապագա Միսս Աշխարհ է, ով իմանա :)