Հոդվածներ
Ամուսնությունը խարխլող հինգ երեւույթ
Այժմ կանայք ցանկանում են ավելի զգայուն, հոգատար եւ առնական տղամարդ տեսնել իրենց կողքին։ Բայց հաճախ տղամարդիկ կատարում են այնպիսի քայլեր, որոնք ցավ են պատճառում կանանց եւ խարխլում հարաբերություններն ու ամուսնությունը։
Ոչ բավարար ուշադրություն ընտանիքի անդամներին
Լինելով ընտանիքի հայր՝ տղամարդը շատ լավ հասկանում է, որ նա պետք է ապահովի ու հոգա ընտանիքի կարիքները՝ հատկապես, եթե կինը չի աշխատում։ Բայց սա դեռ չի նշանակում, որ նա պետք է ոչ բավարար ուշադրություն ու ժամանակ հատկացնի կնոջն ու երեխաներին։
Վատատեսություն
Նույնիսկ մանուկ հասակում բոլորը մեզ ասում էին «մի լացիր», «կենտրոնացիր» եւ այլն։ Կյանքում միշտ էլ դժվարություններ են լինում եւ պետք չէ հուսահատվել։ Ձեր կինը մշտապես իր կողքին ցանկանում է տեսնել առնական, վճռական տղամարդու, որը չի ընկճվում ոչ մի իրավիճակում եւ մշտապես փորձում է ելք գտնել։
Ֆիզիկական կապվածության բացակայություն
Ֆիզիկական կապվածությունը ավելին է, քան սեքսը։ Սա նշանակում է գրկել ու համբուրել նրան աշխատանքի գնալիս, բռնել նրա ձեռքը, միասին ֆիլմ դիտել եւ այլն։ Եթե տղամարդու եւ կնոջ հարաբերություններում այս ֆիզիկական կապվածությունը բացակայում է, ուրեմն ամուսնությունը վտանգված է։
Սխալ պահվածք
Կանայք սիրում են գնահատված լինել։ Եթե տղամարդն ամեն օր գիշերը ուշ է վերադառնում տուն, չի զանգում կնոջը, ուրեմն նա ոչ մի տեղ ու դեր չունի տղամարդու կյանքում։ Այս դեպքում կինը մտածում է, թե որքանով է նա կարեւոր տղամարդու համար։ Սա կարող է հարցականի տակ դնել ամուսնությունը։
Տղամարդը չի խոսում կնոջ լեզվով
Կինը պետք է իմանա, որ նա սիրված ու գնահատված է։ Տղամարդը կարծում է, որ իր սերն արտահատում է միայն փող աշխատելով, բայց կինը ցանկանում է զգալ տղամարդու սերն ու հոգատարությունը, ջերմությունն ու ուշադրությունը։ Հետեւաբար, տղամարդը պետք է հասկանա կնոջ լեզուն եւ սիրալիր լինի նրա նկատմամբ։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE