Հոդվածներ
Նորություններ
Կնոջ մահից հետո ամուսինը ստեղծել է հարսանեկան յուրօրինակ ֆոտոշարք
Wedding.am-ը ներկայացնում է ֆոտոպատմություն՝ սիրո և կորստի մասին:
Բեն և Ալի Նաներիները ամուսնացել են 2009-ին՝ ստեղծելով հարսանեկան հետաքրքիր և սիրառատ լուսանկարների շարք: Սկայն նրանց երջանկությունը շատ կարճ տևեց, քանի որ 2011-ին Ալին մահացավ թոքերի քաղցկեղից:
Տարիներ անց ընտանիքը վաճառեց տունը: Հրաժեշտի համար Բենն իր դստեր՝ Օլիվիայի հետ ստեղծեց կնոջ հիշատակը հավերժացնող չափազանց հուզիչ փոտոշարք՝ ամբողջացնելով անցյալն ու ներկան:
«Իմ նպատակը այն չէ, որ մարդիկ այդ լուսանկարներում ցավի և կորուստի ապրումներ տեսնեն: Չնայած՝ մինչև հիմա կնոջս կորուստը ինձ տառապանք է պատճառում, բայց իմ պատմությունը ցավի մասին չէ. դստերս հետ մենք ցանկանում ենք սիրո և «հավերժության» պատմություն պատմել»,-ասում է ֆոտոշարքի հեղինակը: