Հոդվածներ
Աշխարհի ամենատարեց նորապսակները դարձան 103-ամյա Ջորջն ու 91-ամյա Դորինը
Աշխարհի ամենատարեց նորապսակները դարձան 103-ամյա Ջորջ Կիրբին և նրա 91-ամյա հարսնացուն՝ Դորին Լակին։
Այս մասին տեղեկացնում է Wedding.am-ը՝ վկայակոչելով բրիտանական Telegraph պարբերականին:
Նրանց ամուսնությունը տեղի ունեցավ 2015 թվականի հունիսի 13-ին, երբ Կիրբին դարձավ 103 տարեկան:
103-ամյա Ջորջ Կիրբին պատմում է, որ միշտ է հիացել իր սիրելի և գեղեցկուհի Լակիով, սակայն չի կարող ասել, թե ինչն է պատճառը, որ նրանք նոր են ամուսնանում և օրինականացնում իրենց հարաբերությունները:
Ամուսինների ընդհանուր տարիքն այժմ կազմում է 194 տարի 281 օր: Այսպիսով՝ նրանք առաջ անցան 2013 թվականի ռեկորդից. այդ նորապսակների ընդհանուր տարիքը կազմում էր 188 տարի:
Կիրբին ու Լակին միասին են արդեն 27 տարի: Բրիտանացին սիրելիին ամուսնության առաջարկություն է արել այս Սուրբ Վալենտինի տոնին: Նշենք՝ սիրահար զույգն ունի 15 թոռ և 7 ծոռ: