Հոդվածներ
Որ ազգի ներկայացուցիչներն են ամենացանկալին (ֆոտո)
Ծանոթությունների միջազգային և ամենահեղինակավոր MissTravel կայքը հարցում է արել իր 110 հազար ընթերցողների շրջանակում` պարզելու համար, թե ում են համարում աշխարհում ամենասեքսուալ ազգը: Ամենակրակոտ տղամարդիկ ճանաչվել են իռլանդացիները, իսկ կանայք, դե իհարկե, հայուհիները:
Գործակալությունը ենթադրություն է անում, որ այսպիսի արդյունքների վրա ազդեցություն են ունեցել ամենահայտնի կին հայուհիները` Քարդաշյանները:
Ցանկալի տղամարդկանց ցուցակում ներառված են նաև Ավստրալիայի, Պակիստանի, Ամերիկայի, Անգլիայի, Շոտլանդիայի, Իտալիայի, Նիգերիայի, Դանիայի և Իսպանիայի արական սեռի ներկայացուցիչները:
Իսկ ահա գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ցուցակում են Բարբադոսի, Ամերիկայի, Կոլումբիայի, Անգլիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Ֆիլիպինների, Բուլղարիայի և Լիբանանի բնակչուհիները:
Ի դեպ, սեքսուալության աստիճանը որոշելու գլխավոր ցուցանիշներն են եղել դիմագծերը և մարմնի կառուցվածքը: