Հոդվածներ
Ստեղծեք ձեր հարսանեկան հեքիաթային ֆիլմը` «Ալիսա» վիդեոստուդիայի հետ (ֆոտո, վիդեո)
Գեղեցիկ սիրո պատմությունների մասին հոլիվուդյան ֆիլմերը հավանաբար բոլորին առիթ են տվել երազելու դառնալ այդ ֆիլմերից մեկի հերոսը: Հարսանիքը հենց այդ իդեալական հնարավորությունն է կյանքի կոչելու ձեր սիրո պատմության ֆիլմը: Եվ որպեսզի ձեր պատմությունը իր որակով և գեղեցկությամբ համահունչ լինի ձեր սիրելի ֆիլմերին, ձեզ ուղղակիորեն անհրաժեշտ է աշխատել պրոֆեսիոնալ օպերատորական թիմի հետ, ովքեր կհավերժացնեն նոր ձևավորվող ընտանիքի կազմավորման յուրաքանչյուր ակնթարթ: Համացանցում «հարսանեկան օպերատոր» փնտրելիս, միանշանակ, դուք կգտնեք բազմաթիվ գրավիչ առաջարկներ տարատեսակ ընկերությունների կողմից, ովքեր ձեզ կխոստանան բարձր որակ, մատչելի գներ և այլ շահագրգռող առաջարկներ, սակայն ինչպե՞ս համոզված լինել, թե ում պետք է վստահել կյանքի ամենակարևոր օրվա նկարահանումը, որպեսզի ձեզ համար թանկ յուրաքանչյուր ակնթարթ տեղ գտնի ձեր տեսաֆիլմում:
Wedding.am-ը, որպես առաջին հայկական հարսանեկան պորտալ, պարբերաբար անդրադառնում է համացանցում տեղ գտնող գեղեցիկ և տարբերվող հարսանիքների` միաժամանակ ուսումնասիրելով նաև ոլորտում գործող օպերատորական ընկերությունների աշխատանքները: Այդպես տեղի ունեցավ մեր ծանոթությունը 1988 թվականից իր գործունեությունը ծավալած «Ալիսա» վիդեոստուդիայի հետ, որի կողմից կատարված աշխատանքների որակը տեսնելով, ցանկացանք նրանց պրոֆեսիոնալ աշխատանքի մասին մեր ունեցած տպավորությունները կիսել մեր ընթերցողների հետ:
«Ալիսա» վիդեոստուդիայի հիմնադիր Հակոբ Գրիգորյանի անուն-ազգանունը արդեն շատ ընտանիքներում դարձել է բարեկամի անուն, քանի որ իրենց հարսանիքները հենց նրան վստահած զույգերը հետագայում առանց կասկածի անգամ նրան են վստահում իրենց զավակի ծնունդների, ընտանեկան մյուս միջոցառումների նկարահանումը: Իսկ որո՞նք են «Ալիսա» վիդեոստուդիայի տարբերակիչ առանձնահատկությունները, որպեսզի շուկայում գործող բազմաթիվ առաջարկներից դուք ընտրեք հենց նրանց:
Նվիրվածություն աշխատանքին
«Ալիսա» վիդեոստուդիայում աշխատում է ընտանիք: Հիմնադիր և գլխավոր օպերատոր Հակոբ Գրիգորյանի կինը` Գայանե Հարությունյանը, զբաղվում է տեսաֆիլմերի մոնտաժման և ձևավորման աշխատանքներով, նրանց որդին` Գեղամ Գրիգորյանը, թեև բավականին երիտասարդ տարիքին, արդեն մեծ վարկանիշ վայելող լուսանկարիչ է, իսկ դուստրը` Ալիսան, ում անուն էլ կրում է վիդեոստուդիան, պատասխանատու է ձեր հարսանեկան տեսաֆիլմի երաժշտական և այլ ձևավորումների համար:
Գրիգորյանների ընտանիքը
Ինչպես նշում է Հակոբ Գրիգորյանը` իր համար շատ հաճելի է աշխատել մարդկանց հետ և հավերժացնել նրանց կյանքի երջանիկ պահերը. «Սա միևնույն ժամանակ պարտավորեցնող առաքելություն է՝ դառնալ մարդկանց ամենանվիրական պահերի վկան ու արձանագրողը: Ուստի գործին վերաբերվում եմ ոչ միայն սիրով, այլև մեծ պատասխանատվությամբ»:
Պրոֆեսիոնալ մոտեցում աշխատանքին
1.Նախնական պայմանավորվածություն
Հարսանիքներ տեսա և լուսանկարահանելու ամենամեծ առանձնահատկությունը այն է, որ անցնող ոչ մի ակնթարթ հնարավոր չէ կրկնել, և եթե օպերատորը փորձի, ուշադրության կամ այլ պատճառով բաց թողեց այդ պահը, ապա ձեր հարսանեկան տեսաֆիլմը այլևս լիարժեք չի լինի: «Ալիսա» վիդեոստուդիայի թիմը, որտեղ յուրաքանչյուր անդամ հստակ և արհեստավարժորեն գիտի իր պարտականությունները, աշխատանքը սկսում է զույգի, նրանց ընտանիքի անդամների և հարսանիքին «գլխավոր հերոսների» բնավորության և ցանկությունների հետ ծանոթությամբ, որպեսզի ձեր հարսանիքը նկարահանվի ձեր անհատական պահանջներին համապատասխան:
2. «Ալիսա» վիդեոստուդիայի թիմը
10 հոգուց բաղկացած թիմը, որտեղ յուրաքանչյուրը պատասխանատու է հատկապես իր աշխատանքի համար, ֆիլմարտադրության բարձր որակներին համապատասխան կնկարահանի, կմոնտաժի, կձևավորի և ձեր դատին կհանձնի ձեր հարսանեկան տեսաֆիլմը: Ըստ Հակոբ Գրիգորյանի` հարսանիքը որակյալ նկարահանելու համար առնվազն 2 տեսախցիկ անհրաժեշտ է: «Կան օպերատորներ, ովքեր ասում են, թե միայնակ կարող են միանգամից 2 տեսախցիկի գործ անել, սակայն դա հնարավոր բան չէ: Լինում են դեպքեր, երբ հարսանիքի տեսախցիկների թիվը հասնում է 5-6-ի, դա հարսանիքին ներկա մարդկանց քանակության և մասշտաբայնության հետ է կապված, քանի որ մի վայրում կարող է ֆուրշեթ լինել, միաժամանակ մյուս վայրում` ԶԱԳՍ-ի արարողություն, սրահում այլ միջոցառում. այդ ամենը պետք է հասցնել նկարահանել, քանի որ երբ մարդիկ պատրաստվում են իրենց միջոցառմանը, ցանկանում են, որ տեսանյութում այդ ամենը երևա: Այսպես ասած, 100 հոգուն մեկ տեսախցիկ է հասնում»:
3. Ինչ տեխնիկա է օգտագործում «Ալիսա» վիդեոստուդիան
Շնորհիվ 2 շարժական կռունկի, ուղղաթիռ-տեսախցիկի, slider camera-ի, steadicam-ի և ժամանակակից ֆիլմարտադրության մեջ կիրառվող այլ պրոֆեսիոնալ սարքավորումների` «Ալիսա» վիդեոստուդիան կֆիքսի ձեր հարսանիքի յուրաքանչյուր ակնթարթ` վերջնական տարբերակում ձեզ մատուցելով Full HD ֆորմատով (AVCHD 1920 x 1080) ստեղծված DVD և Blu -ray 5 տեսասկավառակ: «Մենք բոլորից տարբերվում ենք նրանով, որ բոլոր կադրերը նկարահանվում են շտատիվով: Պրոֆեսիոնալ կադրը ոչ թե տեսախցիկի որակից է կախված, այլ` պահի ճիշտ ֆիքսումից: Մենք պարզապես նախընտրում ենք որակով անել մեր գործը:Հաճախորդը որակը տեսնում է իր սեփական աչքով»,- նշում է Հակոբ Գրիգորյանը:
4. Ինչ ժամկետներում է տրվում տեսաֆիլմը
Հստակ գիտակցելով, որ յուրաքանչյուր զույգ ցանկանում է օր առաջ տեսնել իր հարսանիքի տեսաերիզը, «Ալիսա» վիդեոստուդիան ձեր սկավառակները կհանձնի նույնիսկ նախնական պայմանավորվածությունից շուտ, սակայն ոչ երբեք ուշացած: Պրոֆեսիոնալ թվային սարքավորումների օգնությամբ «Ալիսա» վիդեոստուդիան Ձեր եզակի հարսանեկան սյուժեն կվերածի լիարժեք բարձրորակ ֆիլմի՝ երաժշտական ձևավորմամբ և հետաքրքիր համակարգչային էֆեկտներով: «Պատվիրատուի ցանկությամբ մենք իրականացնում ենք տարբեր ոճի մոնտաժ՝ ժամանակակից երիտասարդական ոճ, ռոմանտիկ, դասական և այլն: Հարսանիքը նկարահանելուց ու մոնտաժելուց հետո զույգը գալիս է մեզ մոտ, հարսանիքը սկզբից մինչև վերջ նայում ենք, ինչ դուր չի գալիս, հանում ենք, փոխում, որպեսզի ամեն ինչ լինի իրենց սրտով»,- նշում է Հակոբ Գրիգորյանը:
Ինչպե՞ս վերջնականապես համոզվել, որ ձեր կյանքի պատմության տեսաֆիլմը պատրաստելու լուրջ պատասխանատվությունը պետք է վստահել հենց «Ալիսա» վիդեոստուդիային:
- Հարցրեք ձեր ընկերներին. ձեր շրջապատում, անշուշտ, կլինեն բազմաթիվ մարդիկ, ովքեր արդեն հասցրել են ծանոթանալ «Ալիսա» վիդեոստուդիայի թիմի հետ, աշխատել նրանց հետ, դառնալ ընկերներ և շարունակել օգտվել նրանց ծառայություններից:
- Այցելեք «Ալիսա» վիդեոստուդիայի պաշտոնական կայքէջ կամ Youtube-յան էջ և պարզապես վայելեք նրանց աշխատանքները: Անգամ եթե չունեք ամուսնանալու ցանկության, դրանք նայելուց հետո այն ձեզ մոտ կառաջանա, քանի որ դուք էլ կցանկանաք ունենալ այդպիսի հարսանեկան տեսաֆիլմ:
- Ժամանակ չունե՞ք նստել և դիտելու հարսանիքը` պարզապես զբաղվեք ձեր գործերով և վայելեք «Ալիսա» վիդեոստուդիայի կողմից մոնտաժված հարսանիքների երաժշտական ուղեկցությունը:
Իսկ եթե դուք ցանկանում եք հենց հիմա կապ հաստատել «Ալիսա» վիդեոստուդիայի հետ, ապա ձեզ ենք ներկայացնում նրանց կոնտակտային բոլոր տվյալները`
Հասցե` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՎԱՆ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ 4/1
Հեռ. (010) 22-63-53, (010) 26-76-39, (093) 92-92-95 (093) 92-92-96
- Լոս Անջելես, հեռ. 818-939-54-55
Կայքէջ` http://alisastudio.am/
Ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/AlisaStudio.am/
Youtube-յան էջ` https://www.youtube.com/channel/UC8_19BCNASd3eSh4F_nfe7A
«Ալիսա» վիդեոստուդիայի և ընկերության նկատմամբ վստահության մասին խոսում են ոչ թե իրենք` հիմնադիրները, այլ իրենց հարսանիքը «Ալիսա» վիդեոստուդիային վստահած հարյուրավոր զույգերը: