Հոդվածներ
«Wild Orchid»-ի հարսանյաց ներքնազգեստների գայթակղիչ և նրբաճաշակ հավաքածուն
Կատարյալ հարսանյաց զգեստ ունենալու համար հարսնացուն կարող է շրջել տասնյակ հարսանյաց սրահներով, չէ՞ որ այդ օրվա բոլոր հիշողությունները կապված կլինեն այդ խորհրդանշական զգեստի հետ:
«Դուք այդ զգեստը հագնում եք միայն մեկ անգամ, ինչու այդքան տառապել» արտահայտությունը շատ հազվադեպ է համոզիչ թվում ապագա հարսնացուներին:
Իհարկե, կարևոր իրադարձություն է, երբ սիրահարները հյուրերի առջև հանդիսավոր կերով ասում են նվիրական «այո» բառը, սակայն կա նաև ամուսնական առաջին գիշերը, որտեղ «այո»-ն ունի մեկ ունկնդիր և մի փոք այլ երանգավորում:
Հանրահայտ «Wild Orchid» ներքնազգեստների բրենդն իր հաճախորդներին է ներկայացրել հարսանյաց ներքնաշորերի նոր հավաքածուն, որը ռոմանտիկ, նրբագեղ, վայրի և խորաթափանց հատկանիշներ ունեցող հարսնացուների համար է:
Wedding.am-ը` վկայակոչելով Womansday.com-ին, ներկայացնում է «Wild Orchid»-ի հարսանյաց ներքնաշորերի գայթակղիչ և նրբաճաշակ հավաքածուն: