Հոդվածներ
Wedding Fair 2015-ը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում
Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր հարսանեկան արարողությունը...
Եթե Դուք երազում եք շքեղ, հեքիաթային, յուրօրինակ, դասական, խենթ կամ անկրկնելի հարսանյաց արարողության մասին, ապա այս ցուցահանդես-վաճառքը Ձեզ համար է:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրն ամենահամարձակ, ամենապահանջկոտ, ամենանրբաճաշակ և բոլոր «ամենա-ամենա» հարսնացուներին հրավիրում է մասնակցելու այս շքեղ հարսանեկան ցուցահանդես-վաճառքին, որը Ձեր բոլոր հարսանեկան երազանքները կյանքի կկոչի:
Հարսանյաց ցուցահանդես-վաճառքի գլխավոր աջակիցը հանդիսանում է հայաստանյան մեդիա դաշտում իր հարսանեկան նորություններով և ոլորտի հետ կապված հետաքրքիր լրատվությամբ հայտնի Wedding.am կայքը:
Ցուցահանդեսին Ձեզ կներկայացվեն այդ կարևոր և պատասխանատու օրվա հետ կապված ամեն ինչ՝ շքեղ հարսանեկան զգեստներ, Ձեր միջոցառումն անկրկնելի դարձնելու հետաքրքիր լուծումներ և հարսանեկան արարողությունն անմոռաց հիշողության վերածելու այլ անհրաժեշտ ծառայություններ:
Այսպիսով՝ ավանդույթ դարձած ամենամյա ամենագեղեցիկ, յուրօրինակ և շքեղ հարսանեկան ցուցահանդեսն այս տարի կանցկացվի մայիսի 16-ին և 17-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, ժամը 11:00-ից 18:00-ն: Գլխավոր աջակից Wedding.am: Մուտքն ազատ է: