Հոդվածներ
Նորություններ
«Free People»-ի հարսանյաց զգեստների 2015 հավաքածուն
Ծով, բաց երկինք, սավառնող երկար զգեստներ և ծաղիկներ...
Հեղինակավոր «Free People» բրենդը ներկայացրել է հարսանյաց զգեստների 2015 ամառային հավաքածուն:
Այս հարսանյաց զգեստների դիզայնը ստեղծված է 70-ականների ոճով: «Free People»-ի հայտնի դիզայներներն այդ ժամանակաշրջանի հավատարիմ երկրպագուներն են, ովքեր ցանկացել են ստանալ այդ թվականների և ժամանակակից օրերի ոճային համադրություններով յուրօրինակ զգեստներ:
Հարսանյաց զգեստները զարդարված են ժանյակե թեթև բլուզներով, որոնք կարելի է համադրել ջինսե ժիլետների հետ` ստանալով ծովափնյա և բաց հարսանյաց արարողություններին բնորոշող հետաքրքիր զգեստային համադրություններ:
Wedding.am-ը ներկայացնում է «Free People»-ի հարսանյաց զգեստների 2015 ամառային հավաքածուն: