Հոդվածներ
Նա որոշել էր անակնկալ մատուցել հարսնացուին, բայց արդյունքն ապշեցնող էր
Ավստրալիացի զույգը վաղուց էր պատրաստվում ամուսնանալ, բայց, ցավոք, ֆինանսական խնդիրների հետ պայմանավորված, նրանք երկար ժամանակ հետաձգում էին հարսանիքն իրականացնելու գործընթացը:
Սակայն, որոշ ժամանակ անց, փեսացու Մեթը որոշեց իր հարսնացուի համար կազմակերպել անմոռանալի տոնակատարություն, որին արժանի էր գեղեցկուհի Քեյթը:
Այդ նպատակով, Մեթը հատուկ ռադիոծրագրի շրջանակում, որի հաղորդավարը անակնկալներ էր մատուցում ռադիոունկնդիրներին, խնդրեց հարսանյաց արարողության ժամանակ զարմացնել և ուրախացնել իր ապագա կնոջը հատուկ երաժշտական պատվերով:
Այո, պարզվում է, հրաշքներն իրականանում են: Հարսանյաց արարողության ժամանակ բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրանը իր կենդանի կատարմամբ զարմացրեց հյուրերին, ով համաձայնել էր անակնկալ մատուցել և անձամբ ներկա գտնվել նորապսակների հարսանյաց արարողությանը:
Wedding.am-ը ներկայացնում է հետաքրքիր ապրումներն ու անակնկալի արդյունքում առաջացած տպավորությունների մանրամասները` տեսանյութով: