Հոդվածներ
Նորություններ
Այս զույգը չէր էլ կարող պատկերացնել, թե իրենց ինչ անակնկալ է սպասվում աշխարհահռչակ այս երգչի կողմից. տեսանյութ
Իտալացի հռչակավոր տենոր Անդրեա Բոչելին, ով իր արձակուրդն էր անցկացնում Լիգուրիայում, որոշեց այցելել Սուրբ Պետրոսի եկեղեցի: Հենց տեղում նա իմացավ, որ ուր որ է պսակադրություն է սկսվելու: Բոչելին որոշեց նորապսակներին անակնկալ մատուցել և կնոջ ու եկեղեցականների հետ միասին թաքուն կազմակերպեցին անակնկալը: Երբ նորապսակները հայտնվեցին եկեղեցում, Բոչելին հարմար պահ ընտրեց և նրանց համար կատարեց Շուբերտի «Ավե Մարիա» հոգեթով երգը: Մինչ անակնկալի եկած զույգը և հյուրերը կփորձեին ուշքի գալ տեղի ունեցածից, Անդրեա Բոչելին գաղտագողի լքում է եկեղեցին:
Առավել մանրամասն տեսանյութում