Հոդվածներ
Վեճ և հաշտություն
Չնայած վեճը սիրային հարաբերությունների անբաժանելի մասն է, այնուհանդերձ, դրա ամենահաճելի պահը հաշտությունն է: Հոգեբանները հետազոտելով վեճերը` պարզել են. մարդկանց զգալի մասը գտնում է, որ հաշտեցման պահի համար արժե վիճել սիրելիների հետ: Արդյունքում` առաջարկել են առավել արդյունավետ 3 միջոց` վեճերից հետո հաշտվելու և բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար:
1.Թայմ-աուտ
Էմոցիոնալ ցնցումների դանդաղ ապաքինվողների համար լավագույն մարտավարությունը վիճելուց հետո թայմ-աուտ վերցնելն է: Նրանք կարող են կես ժամ անցկացնել տարբեր սենյակներում, կատարվածի մասին խորհել հոգեկան անդորրը վերահաստատելուց հետո, ի մի բերել միմյանց հանդուրժելու տեսակետները: Այս միջոցով հնարավորություն կընձեռվի յուրաքանչյուրին` իր հետ տեսակետն արտահայտելու և արդյունավետ որոշում կայացնելու: Պետք է առաջնություն տալ ոչ թե զգացմունքներին, այլ` բանականությանը և փաստերին: Երբ ամեն ինչ պարզվի և հարթվի, փարվեք միմյանց և հաշտվեք, քանի որ վերականգման համար ձեզ երկար ժամանակ է հարկավոր: Հոգեբանները նման զույգերին խորհուրդ են տալիս մի քանի ժամ միասին անցկացնել, օրինակ` ֆիլմ դիտել, դրսում զբոսնել, թատրոն գնալ... ֆիզիկական հաղորդակցությունն անպայման կօգնի հոգեկան հավասարակշռության վերականգմանը:
2.Ծիծաղի ուժը
Արագ բորբոքվողների ու արագ հանդարտվողների համար լավագույն մարտավարությունը վեճին հումորով վերաբերվելն է: "Վիճեցինք ու հաշտվեցինք": Չպետք է վախենալ հաշտության առաջին քայլն անելուց և կատակելուց, եթե անգամ հումորը տեղին չէ: Դրանով իսկ կհանդարտեցնենք իրադրությունը: Հայտնի է, ամենաբարդ և անլուծելի իրավիճակներում անգամ ծիծաղը փրկել է մարդկանց: Վեճերը լուրջ ընդունելու կարիք չկա: Տեղում հորինեք մի բան, որ երկուսիդ էլ ծիծաղեցնի: Ձեր համատեղ կյանքից մի զվարճալի պատմություն հիշեք, անեկդոտ պատմեք, դիտեք ձեր սիրած կատակերգությունը: Հիշեք, ինչպես դյուրահավատների, այնպես էլ ձեզ համար գլխավորը հոգեկան հաղորդակցության պահպանումն է, որի օգնությամբ կվերականգնվի ֆիզիկական մտերմությունը:
3. Ռեֆլեքսը և մտորումը
Առավել վտանգավոր են շարունակական վեճերը, որոնց հետևանքով մարդիկ կորցնում են և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական հաղորդակցությունը: Այս դեպքում լավագույն մարտավարությունը ժամանակավոր հեռանալն է և մտորելը: Եթե մեձեցման իրատեսաական ելքն անորոշ է, կողք կողքի մնալու փորձերը կարող են վեճերի առիթ տալ: Լավ կլինի առանձնանալ, զբոսնել վայրերում (ցանկալի է քաղաքային աղմուկից հեռու), և պարզապես մտորել այդ ամենի մասին` ով է մեղավոր, ում դիրքորոշումն է ճիշտ, արդյոք արժեր այդ հարցի մասին վիճել, որքան է այդ հարցը կարևոր և սկզբունքային, դուք ինչ կարող եք անել, իսկ նա` ինչ:
Անաչառ եղեք ձեր հանդեպ` գտնելով ձեր իսկ թերությունները: Միայն այդ դեպքում կարող եք շտկել ամեն ինչ: Հիշեք, համառորեն և մինչև վերջ սեփական կարծիքը պնդելն իմաստ կունենա միայն այն ժամանակ, երբ փոխզիջումը ստիպի ձեզ հրաժարվել կյանքի նկատմամբ ունեցած ձեր դիրքորոշումից ու սկզբունքներից: Բոլոր մյուս դեպքերում, եթե դա ոչ այլ ինչ է, քան քմահաճություն, խենթություն կամ րոպեական ցանկություն, վիճելը ոչ միայն անիմաստ է, այլ ձեր զգացմունքների դեմ ուղղված հանցանք:
Աղբյուր` "Լույս և Ստվեր" ամսագիր
Մեկնաբանություններ
Hermine
13:37 07.01.2012
es hamadzayn em Isahaki tarberaki het.
melush
09:48 08.10.2011
cicax ev verg
ԻՍԱՀԱԿ
01:57 28.09.2011
ԵՍ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՏԱՐԲԵՐԱԿ ՈՒՆԵՄ ԵՐԲ ԵԼ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՎԵՃԸ ՁԵՐ ԶՈՒԳՆԿԵՐՈՋԸ ԱՄՈՒՐ ԳՐԿԵՔ ՈՒ ՀԱՆԲՈՒՐԵՔ ՀԱՍՏԱՏ ԿՈԳՆԻ
aniko
10:20 09.08.2011
OOOOOOOOOOO ET DJVAR HARCA ET VECHI ARDYUNQUM SERIS KORCRECI U??????????????
hayarpi
01:37 05.05.2011
im porcic em asum,ete iskapes sirum en chen karox vichel u erkar jamanak krvac mnal,amenaerkar jamanak@ exela 3 jam,chm haskanum nranc ovqer karoxanum en orerov mimyanc het chxosel,ba sern ur korav.
Mariam
01:45 12.10.2009
4isht e ha4eli e hashtvel,bajc aveli lave @ndhanrapes 4vi4el,vorovhetev ajn amen angam srtum verqe toxnum,u misht 4e vor heshtutyamb e spianam
Arman
22:59 04.09.2009
Bayc hamadzaynveq vor vejic heto hashtutyuny shat qaxcr e
Tatevik
08:49 27.06.2009
Es el em karcum,vor cicax@ kogni,ete dimacind @ndhanrapes humor haskanum e.
N...N
04:47 25.05.2009
Miguce hashtecman pahy hachuyq e, bayc hachaxaki dardzac vecheric ahavor ban chka.........
Լանա
01:55 23.05.2009
Իսկապես ամենաճիշտ տարբերակը ծիծաղն է: Միշտ էլ զիջողի դերում կինն է լինում, հետևաբար պետք է ամեն ինչ վերածենք հանաքի ու վեճի ամենաթեժ պահին բարձր ծիծաղենք, միգուցե օգնի: