Հոդվածներ
Յան Սոմերհելդերը լքում է ամենացանկալի փեսացուների շարքը. նա այլևս նշանված է
«The Vampire Diaries» (Վամպիրի օրագրեր) հանրահայտ հեռուստասերիալի աստղ, 36-ամյա Յանը և «Twilight» (Մթնշաղ) ֆիլմի 26-ամյա աստղ Նիկի Ռիդը 6-ամսյա հարաբերություններից հետո նշանվել են:
Նորությունը չի զարմացրել զույգի ծանոթներին, քանի որ նրանք գիտեին Յանի զգացմունքների մասին Նիկի նկատմամբ:
Յանը մեկ անգամ խոստովանել է, որ Նիկին սիրահարված է եղել շատ վաղուց, մինչև իրենց միջև լուրջ հարաբերություններ լինելը: Ըստ նրանց բարեկամների` զույգը շատ երջանիկ է: Նրանց ընտանիքները նույնպես ջերմ բարեկամություն են անում:
Նրանք վերջերս համատեղ պրոդյուսերական ընկերություն են հիմնել: «Ես և Նիկին նպատակ ունենք հեռուստատեսությամբ ցույց տալ ավելին, քան այժմ կա եթերում: Մենք ցանկանում եք հեռուսատեսությունը հարստացնել վավերագրական ֆիլմեր»,- ասել է Յանը:
Նիկը նախկինում ամուսնացած է եղել ամերիկյան աստղ Պոլ Մակդոնալդի հետ: Նրանք ամուսնալուծվել են 2014-ին` 2 տարվա համատեղ կյանքից հետո: Իսկ Յանը երկար տարիներ հանդիպել է իր խաղընկերուհու` Նինա Դոբրևի հետ, որից բաժանվել է 2013-ին: