Հոդվածներ
Հարսնացուն հյուսիսից
"Հարգելի ծնողներ, Վալյան համաձայն է, մեր միջև ամեն ինչ որոշված է…", - հիշե՛ք, այս արտահայտությամբ սկսվում է մեզ բոլորիս շատ հայտնի և սիրված ֆիլմը: Մենք ձեզ հետ արդեն երրորդ և նույնիսկ չորրորդ սերունդն ենք որպես այս ֆիլմի երկրպագուներ: Քանի տարի է անցել նրա պրեմիերայից, սակայն թեման նույնքան արդիական է, եթե ոչ ավելի:
Եկեք մտածենք: Վերջին 15 տարիների ընթացքում որքա՞ն հայկական ընտանիքներ են սփռվել աշխարհով մեկ, որքա՞ն երիտասարդ պատանիներ են մեկնել աշխատելու և սովորելու արտերկիր, կամ հակառակը, որքա՞ն օտարերկրացիներ են եկել մեր երկիր: Եվ ինչպե՞ս պետք է մենք վարվենք, քայլենք փակ աչքերով և փակ ականջներով, հանդիպում փնտրենք միայն հայ երիտասարդների հետ, շփվենք միայն նրանց հետ, որպեսզի Աստված մի արարցե չսիրահարվենք այլ երկրի ներկայացուցչի: Դրա հետ մեկտեղ մի մոռացեք, որ ցանկացած այլ երկրում մենք հայերս կազմում ենք ազգաբնակչության շատ փոքր մաս: Իսկ ավանդույթները ստիպում են, որպեսզի մեր հայ աղջիկներն ընտանիք կազմեն հայ տղաների հետ: Իսկ հայ տղաները ոչ մի դեպքում չամուսնանան ռուս (ուկրայնուհի, ամերիկուհի) աղջիկների հետ (նույնիսկ նրանց հանդեպ տածած մեծ սիրո առկայության դեպքում): Որքան էլ, որ նրանք հաճելի ու լավը լինեն: Մեր տատիկներից յուրաքանչյուրն ուշագնաց կլիներ նման լուր լսելիս, իսկ պապիկներն այդ կապակցությամբ մեծ խառնաշփոթ կստեղծեին:
Եվ ի՞նչ ենք կարծում մենք` ժամանակակից հայ երիտասարդության ներկայացուցիչներս: Մենք ինքներս ինչպե՞ս կվերաբերվենք այն փաստին, եթե մեր քույր կամ եղբայրը հայտնի մեզ մի նորություն, որ սիրահարված է և իր երջանկության օբյեկտը չի հասկանում մեր լեզուն, ոչինչ չգիտի մեր ավանդույթների մասին և առհասարակ այլ հավատքի ներկայացուցիչ է: Ի՞նչ խորհուրդ կտանք մեր հարազատներին կամ ինչպե՞ս կվարվենք ինքներս: Մի կողմ կդնենք սերն ու կբաժանվենք սիրելի մարդուց: Կջնջենք այն ամենն ինչ զգում և շնչում ենք և ամեն ինչ նորից կսկսենք, հիմնվելով սրտի ձայնին: Կամ առանց կասկածելու, երջանիկ ժպիտով և պայծառ ապագայի հույսով կպսակադրվենք, վստահ լինելով, որ կարևորը լավ մարդ լինելն է, իսկ թե ռուս, ֆրանսիացի կամ այլ ազգի ներկայացուցիչ կլինի թե ոչ, դա որևէ նշանակություն չունի:
Մեկնաբանություններ
Ալինա
04:28 05.10.2009
Օրը մի քանի անգամ ցույց տան, մի քանի անգամ էլ կնայեմ մեծ հաճույքով :)))
Saqo
23:02 03.09.2009
Vay mernem et hyusasin harsnacuneri janin!!!
Wedding.am
22:28 31.07.2009
Saht lav hargeli Nane, mez hamar anchap karevor en mer kayqi ayceluneri koxmic arvats arajaraknern u meknabanutyunnery: Menq da anpayman i nkati kunenanq!!!
Nane
06:30 31.07.2009
Dzer ejerin hstak nkarner en pakasum, ashxateq kayqy aveli gunazard dardznel!
ամեն ինչն էլ պակաս է
11:06 16.05.2009
Վարդուհի, Հա, մեր աղջիկների ամեն ինչն էլ պակաս է.... ես առհասարակ, շփվելով օտարների հետ, էլ ցանկություն չունեմ հայ աղջկա հետ ամուսնանալու։ հայտնի կարծքը, որ հայ կինը օջախի կին է , այսինքն ամուսնանալու համար պիտանի, ինձ չի համոզում։ դե, կարիք կա՞ ասելու, որ ես չեմ խոսում բոլորի մասին։ մանկապարտեզ չի իվերջո, կարգին սայթ ա...
Es.
02:10 02.05.2009
Is es unem pesacu hyusisic, ev shat em uzum amusnanam hety u gnam ira mot
Ani
05:00 12.03.2009
Erevi te hajkakan filmeri sharqum amenahajoxvacneric mekn e, isk inch verabervum e amusnutjunnerin otar erkracineri het es gtnum em vor amen mard inqn@ petq e voroshi te um het erjanik klini.
Lili
02:39 03.02.2009
Amena siracs filmna, u meji ergery, shat lavnen ,artakarg!!!!!
Maga
02:23 20.12.2008
Isk pesacun hyusisic chka, nenc em uzum mi hat hyusisain Evropaic pesacu!!!
Ագապի
00:16 26.11.2008
Գիտեք շատ կարևոր է այս թեման, մեր երիտասարդության համար:Այսօր իրենք կարծես կորցրելեն իրենց հայրենասիրությունը և անգամ ամուսնության նման կարևոր հարցում շատ անհայրենասեր մոտեցում են ցուցաբերում:
Lili
05:59 20.11.2008
chishta mecery canr en tanum ays pasty,bayc karcumem vor menq jahelners chpiti tenc mtacenq, u anenq nenc vonc mer sirtn e teladrum
Alla
05:19 18.11.2008
Dumayu chto ne glavnoe kto kakoy nacionalnosti ,glavnoe chtob chelovek bil xoroshiy
Valya
00:29 15.11.2008
Isk im hamar chka voch mi tarberutyun im apaga amusine inch azgi klini karevore sirenq irar
Kristik
02:41 11.11.2008
Es orinak chei uzi vor im exbayry amusnanar otar azgi axjika het.
Rita
02:16 08.11.2008
De menqel uzumenq mer harsery qaxcranan mer peseqi hamar
Անի
23:14 06.11.2008
Էդպեսա, չգիտեք? Հարևանի հարսն ավելի քաղցրա լինում:
Վարդուհի
05:43 06.11.2008
Ես կտրականապես դեմ եմ օտարների հետ ամուսնւթյան գաղափարին: Ինչի մեր աղջիկների ինչն է պակաս
Gugo
06:03 05.11.2008
Ha ba en vor asuma - Murad chkataxes menak,amen inch arji
Shushan
00:57 05.11.2008
Im amenasirac filmna. amen bary angir gitem
Top of Form
Bottom of Form