Հոդվածներ
Նորություններ
Հայտնի դերասանուհի Քիրստեն Դանսթը պատրաստվում է ամուսնանալ
Նաիրա Վերդյան
Օրերս հայտնի է դարձել, որ շատ շուտով Հոլիվուդում կայանալու է տարվա ամենասպասվող հարսանիքներից մեկը:
Հայտնի դերասանուհի 33-ամյա Քիրստեն Դանսթը և նրա սիրելին` ամերիկացի դերասան Գարեթ Ջոն Հեդլունդը, հայտնել են իրենց նշանադրության մասին: Զույգի բազմաթիվ երկրպագուների համար այս նորությունը շատ ուրախալի էր, քանի որ նրանք իրենց սիրելիների հարաբերություններին հետևում են 2012-ից:
Քիրստենը և Գարեթը ծանոթացել են «Ճանապարհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ ժամանակից նրանք անբաժան են և գրեթե սկզբից սկսել են միասին ապրել Լոս Անջելոսում:
Սիրահարները միշտ և ամենուր միասին են: Դերասանուհին հայտարարել է, որ ոչ միայն պատրաստ է կրել ամուսնացած կնոջ կարգավիճակը, այլև` մայրանալու: