Հոդվածներ
Աշխարհի ամենահարուստ հարսնացուները
Վերջերս հրապարակվել է աշխարհի ամենահարուստ հարսնացուների ցանկը: Այս աղջիկները միլիարդների հասնող կարողության ժառանգներն են: Նրանք գեղեցիկ են, հանրահայտ, էլեգանտ, մշտապես հայտնվում են ամսագրերի շապիկներին և ստանում են խելքից դուրս հոնորարներ:
Երիտասարդ միլիոնատեր աղջիկներն ապրում են Մանհեթենում և նրանց տարեկան եկամուտին կարող են նախանձել անգամ ամենահզոր կազմակերպությունները: Այս կանանցից յուրաքանչյուրի տարեկան շահույթը կազմում է առնվազն 31 միլիոն դոլլար:
Այդ երջանիկներից ամենաճանաչվածը Պերիս Հիլթոնն է: Նա 100 ամենահանրաճանաչ մարդկանց ցուցակում 56-րդն է: Հանրաճանաչությունը նա վաստակել է ոչ թե ստեղծագործական հաջողությունների ու գործարարական հմտությունների, այլ հիմնականում մեծահամբավ ու նշանավոր մարդկանց հետ իր սկանդալային սիրավեպերի, ինչպես նաև իր տարօրինակ հագուկապի ու նիստուկացի շնորհիվ:
22-ամյա Ամանդա Հերստին Hearst Gorp-ի մեդիաթագավորության հիմնադրի ծոռնուհին է: Նրա միայն հագուստի և կոսմետիկայի վրա տարեկան ծախսվում է 136 000 դոլար: Չնայած այսպիսի ծախսերին, նրան չեն հետաքրքրում ֆինանսական խնդիրները: Նա ունի 4 հորեղբայր, որոնք հայտնվել են ամերիկյան ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Այս ամերիկուհուն գերազանցել է ռուս աղջիկը` “Պողպատի մագնատ” Վասիլի Անիսիմովի դուստրը` Աննա Անիսիմովան: Նա միայն մեկ ամառվա հանգստի համար 600000 դոլարով վարձակալել է 7 ննջարան ունեցող 6 ակրայանոց կալվածքը: Արդեն երկու տարի մոտավորապես այդ չափի գումար է վճարում Հմպտոնի մի տան համար: Այդուհանդերձ, նա ամռան ամենաթեժ ամիսներն անց է կացնում Սան Տրոպեում: Նա Մանհեթեն է վերադառնում միայն աշնանը` սովորելու համար: Ի դեպ, Աննան հասցրել է աշխատել “Elite”- ում` որպես մոդել: Նրա լուսանկարները զարդարում են այնպիսի ամսագրերի շապիկները, ինճպիսիք են “Elle”-ը և “Jane”-ը: Իսկ վերջերս գործարար աղջիկը որոշել է զբաղվել անշարժ գույքով: Նախորդ տարի նա 23 միլիոն դոլարով գնել է “New York’s Greenwich Village” –ի հողատարածքը, որտեղ պատրաստվում է բնակելի շենքեր կառուցել: Ի դեպ, իր համար Աննան վերջերս ձեռք է բերել պենտհաուս Նյու Յորք Time Warner Center – ում, որի համար վճարել է 15 միլիոն դոլար:
Սակայն ոչ բոլոր միլիոնատեր աղջիկներն են հայտնի սկանդալային սիրավեպերով կամ մոդելի աշխատանքով: “Este Lauder” կազմակերպության հիմնադրի թոռնուհին` Այրինը, շարունակում է ընտանեկան բիզնեսը: Միայն 2005-ին նա “Este Lauder”-ին 6 միլիարդ դոլարի շահույթ է բերել: Հետագայում նա պայմանագիր է կնքել “Gucci”-ի դիզայներ` Թոմ Ֆորդի հետ, որն էլ իր հերթին ` Este Lauder է տարել իր ընկերուհուն` Գվինետ Փելթրոուին:
Աղբյուր` “Լույս և Ստվեր” ամսագիր
________________________________________
________________________________________
Մեկնաբանություններ
ASTHGIK
08:49 09.02.2012
KAREVORY E SKYANQUM MARD LINELN A POXY DZERQI KEXTA ESOR KA VAXY CHKA"
________________________________________
astgik
12:47 23.01.2012
harysti hamar harysi harsanik axkati hamar haryst hogi
________________________________________
sonul
08:43 25.12.2011
chisht eq asum erexeq jan.... karevore mardu nerqinn q voch te ira poxern u voskinere...... hamamit em,.
________________________________________
DIan
22:41 12.12.2011
POXOV ERJANKUTYUN CHES GNI..............................................
________________________________________
VAHIK
12:09 31.10.2011
KAREVORN AYS KAYANQUM HOGEVORN E...AVELI LAV E LINES ERJANIK QO ZUYGI HET QAN IRENC NMAN MILONAVOR POXER TAN SHOR ARNEN HETO EL MI AMIS IRAR HET APREN U BAJHANVEN!!
________________________________________
DIANA
03:29 11.05.2011
shaaaaaaaaaaaat jisht beq erexeq jan
________________________________________
lilit
08:02 15.10.2009
karevor@ voch te nyutakann e ayl hogevor@
________________________________________
Lika
06:00 05.08.2009
Um en uzum zarmacnen irenc tank harsanyac zgestnerov?