Հոդվածներ
Galia Lahav-ի Dolce Vita 2015 շքեղագույն և նրբագեղ հարսանեկան զգեստների հավաքածուն
Հե՛յ աղջիկներ, եթե ձեր հարսանիքի օրը մոտենում է, ապա ճիշտ ժամանակն է սկսել զգեստի ընտրությունը: Ցուցադրվող զգեստներից դուք կարող եք գտնել և ընտրել՝ այն հարսանեկան զգեստը, որի մասին երազել եք դեռ վաղ մանկուց, երբ փոքրիկ աղջնակ էիք:
Աչքի անցկացրեք 2015 թ .-ի համար նախատեսված այս շքեղագույն ու պերճաշուք հարսանեկան հավաքածուն՝ Dolce Vita-ն, աշխարհահռչակ դիզայներ Galia Lahav-ի կողմից: Հարկ է նշել, որ Galia Lahav-ը աշխարհահռչակ դիզայներ է, ով հանդես է եկել նորաձևության մեջ, իր մոդելավորած զգեստերով ավելի քան 30 տարի: Նայեք այս զգեստներին, որոնք այնքան կթովեն ձեզ, որ կզրկեն խոսելու կարողությունից:
Եթե դուք հետևում եք նորաձևությանը, ապա այս հավաքածուն կատարյալ ընտրություն է ձեզ համար: Ծանր թափված մետաքս, վինտաժային շնչով պարուրված ժանյակ և շիֆոնից գործվածքներ, ահա թե ինչ է պետք՝ զգեստին նրբագեղություն և շքեղություն հաղորդելու համար: Galia-ն իսկական ոգեշնչման աղբյուր է ժամանակակից հարսնացուների համար:
Քայլե՛ք դեպի խորանը լի վստահությամբ և հմայքով և այնպես արեք, որ ձեր հմայքին ոչ ոք չդիմանա: