Հոդվածներ
Մեջքի բաց կտրվածքով հարսանեկան զգեստներ, որպես 2014 թվականի նորաձև հարսանեկան միտումներ
Հարսի նուրբ և քնքուշ կերպարը, կարելի է ամբողջական դարձնել՝ օգտագործելով տարբեր պարագաներ և շեշտադրումներ, բայց առաջին հերթին իհարկե ամնեակարևորը հարսանյաց զգեստն է: Այսօր մենք կխոսենք նուրբ ու էլեգանտ, մեջքի բաց կտրվածք ունեցող զգեստների մասին: Այս կանացի մոդելը հարմար է գարնանը կամ ամռանը ամուսնացող հարսնացուների համար, ովքեր ցանկանում են իրենց կերպարին համեմունք ավելացնել:
Հարսնացուն միշտ պետք է լինի մի փոքր առեղծվածային: Ահա և նա, գալիս է դեպի խորանը իր ցնցող զգեստով, իսկ փեսան և հյուրերը չեն կարողանում իրենց աչրերը նրանից մի կողմ տանել, և երբ նա շրջվում է մեջքի կողմով, այդպես էլ ավելի գրավիչ և դյութիչ տեսք է ստանում՝ շնորհիվ իր զգեստի մեջքի բաց կտրվածքի: Այս տիպի զգեստներն արտահայտում են համեստություն և ռոմանտիզմ՝ արտացոլելով հարսի անմեղությունը ու քնքշությունը, ինչպես նաև անհավանական կանացիությունը: Մեջքի բաց կտրվածքով զգեստների մեծ ընտրանի կա, ինչպես ուսերի կտրվածքով, այնպես էլ եռանկյունաձև կամ օվալաձև մեջքի կտրվածքով, թափանցիկ ժանյակով, պարանոցից մինչև գոտկատեղ խորը բացվածքով կամ ասիմետրիկ կտրվածքով: Անկախ կտրվածքի ձևից, հարկ է հիշել, որ այն պետք է անպայման ընդգծվի:
Այդ իսկ պատճառով մեծ ուշադրություն դարձրեք սանրվածքի և պարագաների ընտրության հարցում` մազերը ավելի լավ է բարձրացնել ուսերի վրայից, որպեսզի ընդգծվի զգեստի գեղեցկությունը: Մեջքի կտրվածքը ընդգծելու համար՝ կարող եք օգտագործել փոքրիկ կախազարդ: Կատարյալ ոճ է այս տիպի հարսանյաց զգեստների համար՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն նստեցված մինչև իրանի հատվածը: Հիշեք, որ զգեստը պետք է ունենա՝ միայն մեկ առանձնահատկություն, եթե դուք ընտրել եք մեջքի հատվածի բացվածքով, ապա դիմային մասը պետք է լինի փակ: Սովորաբար մեջքի կտրվածքները պետք է զարդարված լինեն շատ նրբաճաշակ՝ ասեղնագործած, մանյակներով կամ ժանյակով: Մասնավորապես, շատ ուշագրավ են՝ ժանյակե մեջքի կտրվածքով զգեստները: Ժանյակը, ինչպես նաև այլ ձևավորումերը, կարող են կրկնվել հարսանեկան այլ պարագաների մեջ, այդպիսով Դուք կտարբերվեք և կըդնգծեք Ձեր եզակիությունը: