Հոդվածներ
Նորաձևություն
Հարսանեկան զգեստներ` դիսնեյյան արքայադստրերի զգեստների նմանողությամբ
Նաիրա Վերդյան
Թերևս չկա մի աղջիկ, որը փոքր հասակից չի երազել արքայադուստր դառնալու կամ գոնե արքայադստեր զգեստ կրելու մասին:
Առավել տպավորիչ են բոլորի համար, անշուշտ, եղել Դիսնեյի մուլտֆիլմի արքայադստրերը և նրանց հանդերձանքները: Եվ մեզանից յուրաքանչյուրը ունեցել է իր հերոսուհին, որին նմանվելու մասին միշտ երազել է:
Հարսանիքը այն հիասքանչ առիթն է, երբ աղջիկների մանկության երազը իսկապես հնարավորություն է ստանում կյանքի կոչվելու և այդ օրը բոլորը իսկապես նմանվում և դառնում են արքայադուստր:
Իսկ որպեսզի արքայադստեր ձեր կերպարը էլ ավելի ամբողջական լինի հայտնի դիզայներները ստեղծել են հարսանեկան զգեստներ` դիսնեյյան մուլտֆիլմերի հայտնի հերոսուհիների զգեստների նմանողությամբ: