Հոդվածներ
Նորաձևություն
Հարսանեկան ամենաշքեղ և յուրօրինակ զգեստները Փարիզի նորաձևության շաբաթից
Նաիրա Վերդյան
Ընդամենը մի քանի օր առաջ Փարիզում ավարտվեց Բարձր նորաձևության շաբաթը, որը, ինչպես միշտ, անցավ շատ շքեղ: Հենց այստեղ է, որ նորաձևությունը վերածվում է արվեստի, իսկ դիզայներները ներկայացնում են իրենց գլխավոր գլուխգործոցները: Եթե pret-a-porter ցուցադրությունների ժամանակ դժվար արդեն ինչ-որ մեկին զարմացնես ցուցադրության վերջում հարսի զգեստների ներկայացմամբ, ապա Paris Haute Couture Fashion Week ժամանակ այդ գեղեցիկ ավանդույթը դեռևս պահօանվել է: Իսկ այ զգեստները էականորեն փոխվել են, և ցուցադրվում են ոչ միայն հավերժական դասական զգեստները, այլև բացարձակ ժամանակակիցները: Wedding.am-ը ներկայացնում է Փարիզում ցուցադրված հավաքածուների ամենայուրօրինակ, գեղեցիկ, տարբերվող զգեստները:
Elie Saab
Valentino
Jean Paul Gaultier
Giambattista Valli
Christian Dior
Chanel
Zuhair Murad