Հոդվածներ
Իսկական թագուհիների համար ստեղծված նրբաճաշակ հարսանեկան զգեստներ. Demetrios Bridal 2015
Demetrios Bridal հանրահռչակ հարսանեկան զգեստների դիզայները ազգությամբ հույն Demetrios James Elias-ն է: Դեռևս մանուկ հասակում նա իր ընտանիքի հետ տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ նրանք հիմնադրեցին հարսանեկան խանութ: Հենց այդ ժամանակվանից նա սիրահարվեց հարսանեկան գործին, և 1980 թվականին նա հիմնադրեց արդեն իր սեփական հարսանեկան ընկերությունը: Գրեթե միայնակ, նա իր տեղական փոքրիկ բիզնեսը աճեցրեց համաշխարհային հռչակ վայելող բրենդի: Այսօր ամուսնանալ պատրաստվող շատ աղջիկներ պատվով կրում են Demetrios Bridal-ի զգեստները:
Wedding.am-ը ներկայացնում է այս դիզայների 2015 հավաքածուն, որը միանգամից աչք է շոյում իր նրբագեղությամբ, դասականի և ժամանակակիցի նրբաճաշակ համադրությամբ: Այս զգեստներից յուրաքանչյուրով յուրաքանչյուր հարս միանշանակ իրեն կզգա օրվա թագուհին:
Ի դեպ, հայ հարսիկները նույնպես ունեն բացառիկ հնարավորություն իրենց հարսանիքին փայլելու Demetrios Bridal-ի զգեստներով, որոնք բացառիկ ներկայացուցչի իրավունքով ներկայացված են «Հարսիկ» հարսանյաց սրահում: