Հոդվածներ
Սիրո տոների ամենառոմանտիկ և արտասովոր նվերները ձեր սիրելիների համար
Արդեն մոտենում են սիրո տոները: Այդ օրերին մթնոլորտն իսկապես այնքան սիրառատ է, որ հնարավոր չէ ինչ-որ կերպ այդ ամենի մասը չդառնալ, իսկ հիմա արդեն ճիշտ ժամանակն է մտածելու մի շատ կարևոր հարցի շուրջ` ինչ նվիրել սիրելիներին: Այսպիսով, Wedding.am-ը ներկայացնում է ամենաարտասովոր նվերները, որոնք կարելի է մատուցել սիրելիներին:
1. Նրան ձեր կատարմամբ երգ նվիրեք
Հնարավոր է, որ դուք ունեք սիրելի երգ, և երբ միասին եք լինում, պարբերաբար լսում եք այն, կամ կարող է, նկատած լինեք, որ ձեր սիրելին քթի տակ անընդհատ ինչ-որ երգ է շշնջում, կամ էլ առավել լավ, հնարավոր է, որ ձեր սերը ձեզ ոգեշնչել է երգ գրել: Դուք կարող եք գնալ ձայնագրման ստուդիա կամ պարզապես ձայնագրիչով կամ ձեր համակարգչով ձայնագրել այդ երգերը և նվիրել նրան: Պատկերացնում եք` որքան սեր և հոգի կներդնեք այդ նվերի մեջ:
2. Անսովոր ընթրիք երկուսի համար
Միայն թե չմտածեք, որ դա շամպայնով ու մոմերով դասական ընթրիք պետք է լինի: Դուք կարող եք ընթրիքը կազմակերպել` ելնելով նրա նախընտրություններից: Օրինակ, եթե նա սիրում է երեկոները անցկանցնել տաք կրակի կողքին, ապա հենց այդպիսի ընթրիք էլ կազմակերպեք. ձեզ հետ տարեք տաք ծածկոցներ, կիթառ, սուրճ, քաղցրավենիք... որքան ռոմանտիկ է:
3. Ցանկությունների լապտեր
Մինչև սիրո տոները դուք ձեր սիրելիին կարող եք ասել, որ կազմի ցանկությունների ցուցակ, և ամենևին էլ պարտադիր չէ, որ այն ձեզ ցույց տա, պարզապես կարող է ասել, թե քանի ցանկություն է գրել և դուք արդեն կորոշեք, թե քանի լապտեր բաց թողնեք երկինք:
4. Նվիրեք ինձներդ ձեզ
Կարող է շատ անհասկանալի հնչել, սակայն մի փոքր ակտիվ երևակայելու դեպքում, դա շատ հետաքրքիր և նաև զվարճալի նվեր է: Պատկերացրեք, ձեզ <փաթեթավորում եք> բազմաթիվ ժապավեններով, և երբ նա գալիս է հանդիպման, գտնում է նվերի մեծ փաթեթ, որը բացելով, բացելով այնտեղ գտնում է ձեզ... միթե հրաշալի չէ:
5. Կրկին ծանոթացեք
Սիրո տոները հրաշալի առիթ են վերհիշելու, թե ինչից ամեն ինչ սկսվեց: Կարող եք վերստեղծել ձեր ծանոթության առաջին օրը` կրել նմանատիպ հագուստ, որը այդ օրը ձեր հագին էր, գնալ նույն վայրը, որտեղ ծանոթացել եք, կարելի է նույնիսկ վերհիշել, թե ինչ էիք խոսում այդ օրը: Այդպիսի նվերը հրաշալի հնարավորություն կտա թարմացնել ձեր զգացմունքները:
6. Ես քեզ սիրում եմ
Կարող եք այդ հրաշալի խոսքերն ասելու համար կազմակերպել փոքրիկ ֆլեշ-մոբ, որին, օրինակ, կարող եք ներառել ձեր 10 ընկերներին և խնդրել նրանց, որպեսզի բոլոր հնարավոր եղանակներով` նամակով, էլեկտրոնային հաղորդագրությամբ, սոցցանցերով, անձամբ և այլն, փոխանցեն ձեր սիրելիին ձեր սիրո խոստովանությունը: Կարևոր է, որ յուրաքանչյուրի փոխանցած միտքը չկրկնի նախորդին: Դա իսկապես կլինի անկրկնելի նվեր:
7. Կազմակերպեք սիրելիի օր
Իսկ ավելի պարզ ասած, սիրո տոները այնպես կազմակերպեք, որ այդ օրը նա անցկացնի այնպես, ինչպես երազում է անցկացնել կյանքի յուրաքանչյուր օրը: Օրինակ, եթե նա նախընտրում է, որ դուք իրեն արթնացնեք, այլ ոչ զարթուցիչը, այդպես էլ արեք, հագնվեք այնպես, ինչպես նա է սիրում, պահեք ձեզ այնպես, ինչպես նա է նախընտրում: Մի խոսքով, այդ օրը նրան պետք է շրջապատի այն ամենը, ինչ նրա համար հաճելի է և սիրելի: