Հոդվածներ
Պատրաստվում ենք հարսանիքին
Ցանկացած աղջիկ՝ դեռ մանկուց, սրտի թրթիռով սպասում է իր հարսանեկան արարողությանը՝ երբ ճերմակ զգեստ հագած հավերժ սիրո երդում կտա իր կյանքի ասպետին: Եվ ահա այդ բաղձալի օրը սարերի հետևում չէ: Եվս մի քանի ամիս և դուք կատարելու եք Ձեր կյանքի կարևորագույն քայլը: Հարսանեկան պատրաստությունները, իրոք հեշտ գործ չեն, իսկ երբեմն կարող են նյարդայնացնել և հանել Ձեզ հունից: Սկսվում են ոչինչ չհասցնելու վախերը՝ բերելով իրենց հետ ստրես և նյարդային վիճակ: Բայց, վե′րջ: Ամեն ինչ հաղթահարելի է, հատկապես եթե ամեն ինչ պլանավորվում է նախօրոք և հանգամանալից: Հարսանիքը և դրան նախապատրաստվելը իրոք պատասխանատու և դժվարին գործընթաց է, սակայն կան քայլեր, որոնք կօգնեն որպեսզի այն լինի կատարյալ և ապշեցուցիչ: Իսկ որտեղից սկսել:
Դե իհարկե առաջին քայլը, որ անհրաժեշտ է անել հարսանյաց տոնակատարության օրը նշանակելն է: Հաջորդիվ, անհրաժեշտ է պատկերացում կազմել, թե ինչ ոճի հարսանեկան արարողություն եք ցանկանում անցկացնել: Դրանք բազմաթիվ են՝ վինտաժ ոճով հարսանիք, ռետրո, պրովանս էթնիկ և այլն: Անշուշտ Հայաստանում զույգերի մեծամասնությունը նախապատվությունը տալիս է ավանդական հայկական հարսանիքներին: Սակայն, վերջին տարիների դրական տեղաշարժեր են նկատվում: Զույգերը փորձում են յուրահատուկ և չկրկնվող դարձնել այս հիշարժան տոնը:
Հարսանեկան ոճի մեջ կողմնորոշվելուն հաջորդում է ամենակարևոր փուլը՝ դրամապանակի կարողությունը ստուգելը: Նախևառաջ պետք է լավ մտածել արդյ՞ոք անհարաժեշտ է աստղաբաշխական գումարներ ծախսել, թե սահմանափակվել գրպանի պարունակությամբ և վայելել կյանքի ամենաերջանիկ օրը: Հարսանիքը իրոք էժան հաճույք չէ, բայց ավելի մատչելի տարբերակներ անկասկած կգտնվեն: Պարզապես հիշե´ք, կարևորը լիաթոք ուրախանալն և ժպտալն է, այլ ոչ այն հսկայական պարտքերը որոնք կուտակվել են այդ օրվա համար:
Հաջորդ քայլը, որը թերևս ամենապատասխանատուն և երկարատևն է, իհարկե հարսանյաց զգեստի ընտրությունն է:Այսօր բազմաթիվ սրահներ առաջարկում են զգեստների լայն ընտրանի՝ տարբեր ոճերի, գույների և ճաշակի: Ճիշտ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է նախ պարզել, թե ինչպիսի զգեստ կհամապատասխանի Ձեր կառուցվածքին, մազերի և մաշկի գույնին: Օգնության համար նշենք, որ արքայադստեր կամ A-line զգեստները համապատասխան են գրեթե բոլոր հարսանցուների համար: Ուղիղ կտրվածքով զգեստները՝ որոնք թվում են հավերժ նորաձև, հարմար կլինեն նիհարակազմ հարսանցուներին: Իսկ հեքիաթի արքայադուստր հիշեցնող դասական՝ այսպես կոչված Ball Gown-ները , սազում են ցանկացած տիպի կառուցվածք ունեցող աղջիկներին:
Այսօր բազմաթիվ հարսանյաց սրահներ տրամադրում են նաև անհրաժեշտ բոլոր պարագաները՝ մոմեր, տարոսիկներ, հրավիրատոմսեր, բաժակներ: Շատերն ունեն նաև ավտովարձույթի և գեղեցկության սրահների ծառայություններ: Համակարգված լինելով բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեկ հարկի տակ` կհեշտացնեն պատրաստական աշխատանքները և կխնայեն թանկագին ժամանակը: Եվս մեկ հիշեցում, հարսանյաց զգեստը պետք է պատվիրել հարսանիքից դեռ 3-4 ամիս առաջ:
Ցանկացած հարսնացու ցանկանում է այդ օրը լինել անթերի և փայլել իր ողջ գեղեցկությամբ: Ահա, հարկ է մտածել սանրվածքի և դիմահարդարման մասին: Այս աշխատանքները պետք է սկսել առնվազն մեկ ամիս առաջ՝ նախապես պայմանավորվելով գեղեցկության սրահի հետ: Ձեզ հետ աշխատող մասնագետների հետ քննարկեք ցանկացած մանրամաս: Այս տարի վարսահարդարման մեջ նորաձև են տարբեր տեսակի ծաղիկները, որոնք օգտագործված են շատ նորաձևության տների կողմից: Այս նորաձև աքսեսուարները կարող են քնքուշ և ռոմանտիկ տեսք հաղերդել Ձեզ:
Նախապատրաստական աշխատանքերրը գերհոգնեցնող են և հյուծիչ: Եթե ցանկանում եք ազատվել նախաամուսնական լարվածությունից սպա և արոմա թերապիաները, մերսումները կարող են հրաշքներ գործել:
Էլ ինչ հարսանիք առանց հյուրերի: Ճիշտ ժամանակն է որոշել հյուրերի ցանկը: Ներկաների մոտավոր թիվը որորշելուց հետո կարելի է զբաղվել հարսանյաց հանդիսության սրահի ընտրությամբ: Հայաստանում դրանք բազմաթիվ են, երենք առաջարկում են տարբեր ծառայություններ՝ համապատասխան ցանկացած ճաշակի: Սովորաբար դրանք կարող են հյուրընկալել 100-ից 450 անձանց, իսկ գները սկսվում են 7000 դրամից:
Եվ ահա ճիշտ ժամանակն է ընտրել վայրը, որտեղ կնքնելու եք ձեր միությունը: Եկեղեցում պսակադրվելու և Աստծո օրհնությունը ստանալու համար Հայաստանը կատարյալ վայր է՝ հին ու նոր եկեղեցիների մայրաքաղաք:
Ամեն դեպքում, եթե նախապատրաստական աշխատանքները թվում են բարդ և գտնում եք, որ միայնակ դժվար կլինի գլուխ հանելը, դիմե′ք մասնագետներ օգնությանը: Wedding Armenia պատրաստ է աջակցել Ձեզ՝ դարձնելով Ձեր կյանքի ամենաերջանիկ օրը իդիալական և հեքիաթային: