Հոդվածներ
Հարսնացուի ձեռքի պայուսակը
Հարսնացուի ձեռքի պայուսակը ավելի շատ անհրաժեշտություն է, քան շքեղություն: Զարմանալի չէ, որ վերջին տարիներին ավելի ու ավելի է աճել այն հարսնացուների թիվը, ովքեր նախընտրում են կրել թեթև պայուսակներ, որոնք խնամքով թաքցնում են իրենց գաղտնիքները: Բացի այդ, գեղեցիկ պայուսակները կարող են համալրել հարսի չնաշխարիկ կերպարը, հաղորդելով յուրահատուկ հմայք ու նրբաբեղություն, ընդգծելով իր ճաշակը:
Այսօր նորաձև են կլոր ձև ունեցող պայուսակները, կլատչերը և կանացի փոքր ձեռնապայուսակները: Դրանք պատրաստվում են` բարակ, նուրբ նյութերից, հիմնականում պատրաստվում են կերպասից կամ մետաքսից, իսկ երեկոյան տոնական ոճով պայուսակները պատրաստվում են ՝ ուլունքներից, բյուրեղներից կամ մարգարիտներից: Պայուսակների գունային գաման կարող է լինել տարբեր սկսած ճերմակի բոլոր երանգներից, կաթնագույն, պաստելային գույների, ինչպես նաև արծաթի կամ ոսկու, որոնք զուգորդվում են զարդերի, կամ կեղծ զարդերի հետ: Ի դեպ, դուք կարող եք գնել այնպիսի հարսանեկան պայուսակ, որը կարող եք օգտագործել նաև առօրյա կյանքում, այլ առիթների համար:
Եկեք հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում հարսնացուի ձեռքի պայուսակը: Գեղեցիկ աքսեսուար, դա իհարկե ճիշտ է: Բայց այն նաև գործածական է, քանի որ նման կարևոր օրվա համար Ձեզ անհրաժեշտ կլինեն ամեն տեսակի մանրուքներ, որոնք կարող են լուծել փոքրիկ խնդիրներ կապված հարսանիքի օրվա հետ: Այնպես որ, աղջիկներ, դասավորեք պայուսակը ըստ կարգի: Նախ և առաջ, դրեք թաշկինակ և մի փոքրիկ հայելի: Ի վերջո հուզմունքից կարող են աչքերը արցունքով լցվել: Երկրորդը, Դուք, հավանաբար նոր կոշիկներ կրելիս կլինեք, որոնց Ձեր ոտքը դեռ սովոր չի լինի: Պայուսակում պահեք մի փոքրիկ կտոր պլաստիր, որը հնարավոր է օգտակար լինի: Երրորդը՝ շրթնաներկ, քանզի Դուք անընդհատ կհամբուրվեք և կլուսանկարվեք, այդ իսկ պատճառով Ձեզ պետք կլինի շրթներկ՝ դիմահարդարումը թարմացնելու համար: Ավելին, Ձեզ կարող է օգնության հասնել նաև քորոցը, որը ունի ամրացնելու հնարավորություն: Ինչպես նաև հարկավոր կլինեն մի զույգ հերակալներ: Հաճախ խնջույքի ընթացքում հարսնացուները կորցնում են իրենց հերակալները և մազափնջեերը թափվում են երեսին և փչացնում անթերի տեսքը, և ահա Դուք ունեք լրացուցիչ հերակալներ, որոնցով կամրացնեք վարսերը և կշարունակեք պարել: Անհրաժեշտ կլինի նաև վերցնել գլխացավի և ստամոքսի ցավի համար հաբեր (ինչպես նաև, եթե Դուք ունեք այնպիսի դեղորայք, որոնք պարբերաբար ընդունում եք, չմոռանաք դրանց մասին): Դրեք բջջային հեռախոսը, եթե իհարկե պայուսակում դեռ ազատ տեղ է մնացել: Եթե դուք ունեք կեղծ թարթիչներ և եղունգներ, ապա վերցրեք սոսինձ և հաստատ չեք զղջա: Ահա, այն փոքրիկ զինանոցը, որը Ձեզ օգնության կհասնի փոքր անախորժությունների դեպքում: Այսպիսով, վայելե՛ք, Ձեր խնջույքը: