Հոդվածներ
Հարսանեկան ծաղկեփնջեր
Հարսանեկան արարողությունը սիրահարների համար ամենագեղեցիկ, ռոմանտիկ և հուզումնալից պահն է: Հարսանիքը կարող է լինել ավանդական և ոչ, շքեղ և համեստ, սակայն անհնար է հարսանեկան արարողությունը պատկերացնել առանց ծաղիկների: Հարսի ծաղկեփունջը հարսանեկան արարողության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Դա լոկ ծաղիկների ճաշակով համադրություն չէ: Ծաղկեփնջի տեսքից է կախված և հարսի ընդհանուր տեսքը, և նույնիսկ տրամադրությունը:
Այսօր ֆլորիստները հարսանեկան ծաղկեփնջի ձևավորմանը անհատական են մոտենում: Հաշվի են առնում բոլոր մանրուքները` հարսի հասակը, վարսերի և աչքերի գույնը, նրա խառնվածքը, ինչպես նաև կարևոր է հարսի զգեստի ձևածքը և գույնը: Սակայն ծաղկեփնջերը ևս ենթարկվում են նորաձևության կանոներին: Ինչպիսի հարսանեկան ծաղկեփնջեր են լինում.
1. Դասական կլոր ծաղկեփունջն այսօր ամենատարածվածն է: Այն երևան եկավ 19-րդ դարի առաջին կեսին: Ավելի հաճախ այն ձևավորում են ամենատարբեր գույների վարդերից: Նման ծաղկեփունջը իր մեջ պարունակում է պոլիէթիլենային հիմք, որի մեջ տեղադրվում է թրջված սպունգը:
2. Ջրվեժի տեսքով ծաղկեփնջի համար անհրաժեշտ են լինում երկար ցողուններով ծաղիկներ: Այն կարող է ունենալ նույնիսկ 1 մետր երկարություն: Նման ծաղկեփունջը հարսը պահում է իր դիմաց երկու ձեռքով գոտկատեղից ցածր:
3. Զամբյուղ ծաղկեփունջը ձևավորվում է հարսի սիրած բնական ծաղիկներից, որոնցով գործվում է զամբյուղ:
4. Կաթիլ ծաղկեփունջի ձևավորման համար վերնամասում օգտագործվում են մեծ ծաղիկներ, որոնք ներքևում փոխարինվում են առավել փոքր ծաղիկներով:
5. Անցյալ դարի 20-ական թվականներին տարածված էր խիստ երկար ծաղկեփունջը, որ ձևավորվում է երկար ցողուններով ծաղիկներից և, բացի ծաղիկներից, միակ զարդարանքը հանդիսանում է ծաղիկները ամրացնող ժապավենը: Նման փունջը հարսը բռնում էր ձեռքի երկայնքով:
6. Գավազան ծաղկեփնջի համար ծաղիկները իրար են հյուսվում գավազանի տեսքով:
7. Այսօր ամենանորաձևը համարվում են 'Գլամելիա' և 'Լիլիմելիա' ծաղկեփնջերը:Այս փնջերը ձևավորվում է հետևյալ կերպ` ֆլորիստը առանձնացնում է մի քանի ծաղիկների թերթիկներ և դրանցից հատուկ սոսնձի միջոցով հավաքում մեկ մեծ ծաղիկ: 'Գլամելիան' հավաքվում է գլադիոլուս ծաղկի թերթիկներից, իսկ 'Լիլիմելիան'` թրաշուշանի: Նման փնջի արժեքը, բնականաբար, բարձր է մյուսներից, բայց նորաձևությունը մնում է նորաձևություն:
________________________________________
________________________________________
Մեկնաբանություններ
KARA
23:16 17.03.2012
SHAAAAAAAAAAAAAAAAAAAAAATTTTTTTTTTTTTTTTTTTT SSSSSSSSSSSSSSSSSSSSSIIIIIIIIIIIIIIIIIIIRRRRRRRRRRRRRRRRRUUUUUUUUUUUUUUUUUUUUUNNNNNNNNNNNNNNAAAAAAAAAAAAAAA
________________________________________
ronaldo EMMA
07:35 02.03.2012
DRANC INCN ER SIRUN VOR BOLORD ASUM EK SIRUN EN
________________________________________
Lusine
05:38 14.12.2011
Gexecik en xosqer ckaaaaaaaaaa
________________________________________
LIA
07:21 06.06.2011
HARSANIQI AMENAHETAQRQIR MASNELA KAZMVACH ET CHAXKEPNJICH INCH AMENASHATN DUR EKAV ARAJINN SHAAAAAAAAAAAAAAAT SIRUN ER UXAKI XOSQERN AVELORD EN HA MEKEL EKRORDN
________________________________________
-NUNO-
07:51 24.05.2011
Bolor exanaknern el gexecik ein, bayc inc dur e galis ,<<Jrvezhi>> tesqov nerkayacvac caxkepunj@...............
________________________________________
Փիրուզա
05:38 15.06.2009
Ձեր կողմից ներկայացված բոլոր հարսանեկան ծաղկեփնջերը գեղեցիկ են...
________________________________________
Zara
02:28 27.01.2009
Artur jan, isk kases te BOXCHA-n urenic inch e nerkayacnum?
________________________________________
Արթուր(DV ART STUDIO)
00:08 11.12.2008
Ժողովուրդ, կարծում եմ "Boxoqakan2"-ը լավ տրամադրություն չի ունեցել, երբ մտել է այս բաժին և գրել է այն, ինչ գրել է: Չեմ կարծում, թե մեկը իրոք կարծում է, որ հարսանեկան ծաղկեփունջը ավելորդություն է, իսկ որպես արարողակարգային կետ, այն հարսանիքի ժամանակ դառնում է կուլմինացիոն.... Իսկ դուք գիտեք, որ փեսայի կողմից հարսի "подвеска"-ն նետելու փոխարեն նոր այլընտրանք են մտածել` այն կոչվում է ԲՈԽՉԱ....մինչ այս հայտնի էին այլ իրեր (փողկապ, խնձոր, բանան, թաշկինակ, այլ արագամաշ առարկաներ)....
________________________________________
Nune
06:45 12.11.2008
Vay Gohar Jan enpes kuzenayi qez ayd ory tesnel kalanery dzerqit. Chnayac vor patkeracnum em, te vorqan gexecik knayven.
________________________________________
Gohar
02:22 12.11.2008
Im caxkebunjy kalaneriic er havaqvac, shat hrashqer ,anchap gexecik
________________________________________
Vlad
23:00 15.10.2008
Նիկա ջան, ես չէի կարծում որ թեյի համարա եդ ծաղիկները, թե չե տենցա կարա ուրցով ել լինի:
________________________________________
Nika
02:06 15.10.2008
Vlad jan, bayc chisht es asum, romashkayov buket kayfa heto ov brni chay kebi kxmi vor avel lav azdi,
________________________________________
Vlad
01:44 15.10.2008
Կարծում եմ ավելի լավ կլինի, որ հարսի ծաղկեփունջը կազմված լինի երիցուկից (ромашка): Խեղճ փեսա հոտից կգժվի:
________________________________________
Kakach
23:02 06.10.2008
Es chem haskanum, te vonca hnaravor apsosel caxiki vra gumar caxsel. Caxikic sirun u hacheli ban? Ayn el harsaniqi or@. Es kuzem nuynisk hagusts caxiknerov zardarvac lini. Keccen caxikner@.
________________________________________
Boxoqakan2
22:50 25.09.2008
chem haskanum inchi hamara petq etqan tanjvel, pox caxsel, sirun tsaxik yntrel,vor verjum meka shprtum en, isk et brnoxy vor avel el lini meka uraxanaluya vor inqna brnel.