Հոդվածներ
Ի՞նչ նվիրել նորապսակներին
Եթե հյուրերը կարծում են, որ հարսանեկան պատրաստությունը միայն նորապսակների և նրանց հարազատների խնդիրն է, ապա նրանք չարաչար սխալվում են: Լավ հյուրը, սկսում է պատրաստվել հարսանիքին նախապես՝ մտածելով հարասանեկան նվերրի և այն հագուստի մասին, որը ինքը պետք է կրի հարսանյաց արարողության ժամանակ: Գլխավորը այն է, որ նվեր տվողը պետք է իրեն պատկերացնի նվերը ընդունողի դերում:
Հարսանեկան նվերը չպետք է լինի շատ թանկ և ոչ Ձեր գրպանին անհամապատասխան, այնպես որ դուք հետագայում չզղջաք Ձեր նվերի ընտրության հարցում: Եվ նորապսակ զույգը նույնպես իրեն անհարմար չզգա՝ իմանալով թե որքան թանկ է արժեցել իրենց նվերը Ձեզ համար: Ընտրե՛ք նվեր Ձեր գրպանին համապատասխան, այնպես որ, այն լինի և ՛մատչելի, և՛ ի սրտե:
Ամենատարածված հարսանեկան նվերը գումարն է, որը նորապսակ զույգը կարող է օգտագործել ըստ իրենց հայեցողության: Այս դեպքում, չպետք է մեղադրել նվեր տվողներին իրենց երևակայության բացակայության համար, քանի որ գումարը, դա այն է, ինչը իրականում անհրաժեշտ է նորակազմ և երիտասարդ ընտանիքին: Բայց գումարը ծախսվում է, և չի հիշվում: Իսկ Դուք անկասկած կցանկանաք, որ Ձեր ի սրտե պատրաստած նվերը , հիշեցնի Ձեր ջերմ մասնակցության մասին դեռ շատ երկար տարիներ:
Այդ դեպքում ի՞նչ կարելի է նվիրել հարսանիքին: Հաճելի և ընդունելի է հարսանիքին նվիրել՝ տան համար նախատեսված կենցաղային ապրանքներ: Դրանք կարող են լինել՝ սպասք, դանակի և պատառաքաղի հավաքածու, տնային տեքստիլ, կահույք, արվեստի գործեր, կենցաղային իրեր և աուդիոտեխնիկա: Իսկ, եթե հարազատներն ու ընկերները ճանաչում են միմյանց, և նախապես պայմանավորվել են, թե ով, ինչ պետք է նվիրի, որպեսզի հարսանեկան նվերների մեջ ոչ մի նվեր չկրկնվի, ապա դա ավելի ողջունելի է: