Հոդվածներ
Հովհաննես Դավթյանն ամուսնալուծվել է (ֆոտո, վիդեո)
Մոտ մեկ տարի ամբողջ համացանցը մեծ սիրով տարածում էր հայտնի և սիրված դերասան Հովհաննես Դավթյանի՝ նույն ինքը «Քաղաքում» և «Բանակում» սերիալներից հայտնի Մխոյի ամուսնության առաջարկը նույն սերիալներում նկարահանված դերասանուհի Մառա Սարուխանյանին:
Դերասանները նույնիսկ սկսել էին միասին ապրել: ԵՎ թվում էր, թե գեղեցիկ սիրո պատմությունը ուր որ է ավարտվելու է ոչ պակաս գեղեցիկ հարսանիքով, սակայն, դերասանները բաժանվել են:
Այդ մասին վկայում է Հովհաննեսի՝ սոցցանցի էջում կարգավիճակի փոփոխությունը:
Լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի ժամանակ Հովհաննեսը այս առիթով ասել է. «Ես ամուսնացած չեմ եղել, որ ամուսնալուծվեմ: Պարզապես, ապրել ենք միասին, իսկ հիմա միասին չենք» (News.am):
Իսկ ինչպես երևում է Մառայի սոցցանցի էջից, բաժանությունից հետո Մառան բնակվում է Մոսկվայում: