Հոդվածներ
Սեղանի ցուցանակներ` հյուրերի համար
Եթե ամենայն լրջությամբ պատրաստվում եք հարսանիքի, անշուշտ մտածել էք նաև հյուրերի` սեղանի մոտ տեղավորելու մասին: Եթե ձեր հարսանիքին նախատեսում եք ավելի քան 25 հյուր ապա պետք է մտածել նրանց տեղավորման պլանի և սեղանի ցուցանակների մասին, որպեսզի հյուրերը հեշտ գտնեն իրենց տեղերը սեղանի շուրջ: Ձեզ պետք կգա նաև հյուրերի տեղավորման ցուցակ, որը կախվում է հարսանյաց սրահի մուտքի մոտ, որպեսզի հյուրերը ոչ մի դժվարություն չունենան իրենց տեղերը գտնելիս: Այս ցուցանակը ոչ միայն արթնացնում է հաճելի զգացողություններ, այլև ընդգծում են ձեր հատուկ վերաբերմունքը հյուրերի հանդեպ: Սեղանի ցուցանակը անշուշտ պետք է համապատասխան լինեն սրահի զարդարմանը, ներդաշնակ` սեղանի գույներիև և սփռոցների հետ: Սեղանի ցուցանակները դրվում են ափսեի կամ անձեռոցիկի հետևում: Այս ցուցանակը հարսանյաց սրահի զարդարման տարր են հանդիսանում, ուստի անհրաժեշտ է նախօրոք մտածել դրանց մասին: Սեղանի ցուցանակները կարող են լինել տարբեր ձևերի` համապատասխան հարսանիքի թեմային: