Հոդվածներ
Ձմեռային կախարդական հարսանիք` Շելկունչիկ հեքիաթի մոտիվներով
Ձմեռային կախարդական ժամանակը մենք հաճախ համեմատում ենք հեքիաթի հետ: Եվ հաճախ մտածելով ձմեռային հարսանիքի մասին` բոլորը ցանկանում են հենց ինչ-որ հեքիաթ կրկնօրինակել: Իսկ էլ ո՞ր հեքիաթը կարող է լինել ավելի դյութական, քան հանրահայտ «Շելկունչիկը»:
Եվգենին և Օքսաննան իրենց հարսանիքը կազմակերպելիս նախապատվությունը տվեցին հենց այս գեղեցիկ պատմությանը, և Ամանորին տեղի ունեցած նրանց հարսանիքը իսկապես դարձավ անմոռանալի հեքիաթ:
«Չայկովսկու հիասքանչ երաժշտությունը, կախարդական պատմությունը և հրաշքին հավատալու ցանկությունը մեզ վերածեցին փոքրիկ երեխաների, որոնք իրենց հարսանիքին ապրեցին իրենց կյանքի հեքիաթը»,- պատմում են հարսնուփեսան:
Այս ամենը կյանքի կոչելու համար մանրակրկիտ մտածվել է ամեն ինչ` սկսած հարսի զգեստից, որը հիշեցնում է բալետի պարուհու զգեստ, մինչև ոսկեզօծ տորթը` ժանյակներով և թագով զարդարված: