Հոդվածներ
Հարսանեկան այնքան էլ չստացված ֆոտոշարք, կամ ինչպես հարսը «ավազե լոգանք» ընդունեց
Իր հարսանեկան ֆոտոշարքի համար ամերիկուհի Լորեն Մահաֆեյը որոշել էր դիմել օրիգինալ տարբերակի և այն անցկացնել ձիու վրա նստած: Մինչև նկարահանումը նա գեղեցկության սրահում մի քանի ժամ է ծախսում արտակարգ տեսք ստանալու համար և պատրաստ լինելու պես գնում է այն լողափ, որտեղ պետք է անցներ ֆոտոշարքի նկարահանում: Հարսին այնտեղ արդեն սպասում էր ձին, սակայն նա այդ օրը կարծես այնքան էլ բարեհամբույր չէր տրամադրված և որոշված կրեատիվ ֆոտոշարքը վերածեց «ավազե լոգանքի»: Անշուշտ, այս պատմությունը աղջիկը ընդմիշտ կհիշի:
Ոչինչ չէր կանխագուշակում այն, ինչ պետք է լիներ
«Ամեն ինչ շատ գեղեցիկ է լինելու»,- մտածում էր հարսը
«Չկռահեցիր»,- մտածեց ձին
Հենց հարսը բարձրացավ ձիու վրա, այն կտրուկ պոկվեց տեղից
Հարսի համար սկզբում միգուցե իսկապես զվարճալի էր
Իսկ հետո ոչ այնքան
Անփորձ ձիավորող լինելով` նա շատ արագ ընկավ ձիու վրայից
Եվ բախտը բերեց, որ շուրջբոլորը միայն ավազ էր
Ամբողջությամբ թաթախված ավազի մեջ... հրաշալի ֆոտոշարք է
Օգնությունը արագ եկավ
Հարսը ողջ և առողջ էր` չհաշված, որ ամբողջ բերանում ավազ էր լցվել
Ձիու հետ, այնուամենայնիվ, հաջողվեց լուսանկարներ անել
Չնայած անհաջողությանը` ֆոտոշարքը գեղեցիկ ստացվեց