Հոդվածներ
Հարսանեկան լուծումներ
Կրեատիվ տորթեր, որոնք հիանալի այլընտրանք կդառնան դասականին
Նաիրա Վերդյան
Դասականը բոլոր ոլորտներում մշտապես մնում է արդիական և երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Սակայն ժամանակակից հարսանիքները արդեն վաղուց կոտրել են բոլոր կարծրատիպերը և շատ հաճախ կազմակերպվում են դասական հարսանիքից շատ տարբեր, յուրօրինակ և կրեատիվ ոճերով: Եվ նման դեպքերում արդեն դասական տորթը ոչ մի կերպ համահունչ չի լինի ձեր ընտրած ոճին: Wedding.am-ը ներկայացնում է տորթեր, որոնք իսկապես այլընտրանք կդառնան դասական տորթերին:
Այս տորթերը իսկապես շատ գեղեցիկ են, յուրօրինակ և անտարբեր չեն թողնի ձեր ոչ մի հյուրի: Բացի այդ այլընտրանքային տորթերը մի մեծ առավելություն էլ ունեն և ավանդական, ծաղկազարդ տորթերից շատ ավելի մատչելի են: