Հոդվածներ
Լիբանանահայ զույգի` հայկական ազգային ավանդույթներով կազմակերպված գեղեցիկ հարսանիքը Հաղպատում(տեսանյութ)
Հարսանեկան 2015թվականի հիմնական միտումները դիտարկելիս Wedding.am-ը յուրահատուկ բացահայտում է արել:
Հարսանեկան ավանդական, ազգային սովորույթները կրկին դառնում են գերիշխող հարսանիքների կազմակերպման մեջ:
Համաշխարհային մի շարք հայտնի դիզայներներ և ոճաբաններ խորհուրդ են տալիս հարսանիք կազմակերպելիս խիստ ուշադրություն դարձնել հատկապես ազգայինի և ժամանակակիցի միաձուլումներին, որի շնորհիվ դուք կունենաք իսկապես յուրահատուկ և նմանը չունեցող հարսանիք:
Լիբանանահայ զույգը, որի հարսանիքի մասին այսօր պատմելու է Wedding.am-ը, որոշել էր իր հարսանիքը անցկացնել հայկական բոլոր ավանդույթներին հավատարիմ:
Ապրելով Հայաստանից դուրս` Քրիստինեն և Խորենը միշտ երազանք են ունեցել ամուսնանալ իրենց հայրենիքում:
Ամուսնանալու որոշում ընդունելով` նրանք հարսանիքի կազմակերպման համար դիմում են WeddingArmenia ընկերությանը:
Պսակադրության համար զույգը ընտրեց ամենախորհրդավոր վանական համալիրներից մեկը` Հաղպատը:
Հայոց բնաշխարհի գողտրիկ գեղեցկությունը, լեռներում ծվարած վանքի վեհությունը հարսանեկան արարողությանը հաղորդում էին առանձնահատուկ նշանակալիություն:
Առաջարկում ենք վայելել այս յուրահատուկ արարողության լուսանկարները և տեսանյութը:
Armenian Traditional Wedding and church ceremony in Lori, Armenia - WeddingArmenia.com from Wedding Armenia on Vimeo.